Վարդավառի լճում թթվածինը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար․ ՇՄՆ նախնական գնահատականը
17:39 - 05 հունիսի, 2023

Վարդավառի լճում թթվածինը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար․ ՇՄՆ նախնական գնահատականը

Շրջակա միջավայրի նախարարությունը  տեղեկատվություն է տարածել Վարդավառի լճում 2023 թվականի հունիսի 5-ին իրականացված ջրի հետազոտությունների նախնական արդյունքների վերաբերյալ.

«Հարգելի գործընկերներ, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի աշխատակիցներն ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վարդավառի այգու լճի տարածքում դաշտային հետազոտություն են անցկացրել․ իրականացվել է ջրի  նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով։

Նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները»,նշված է հաղորդագրության մեջ։

Արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 07։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել