Գերմանիան կարող է մտափոխվել և Ուկրաինային տրամադրել F-16 կործանիչներ |hetq.am|
09:25 - 06 հունիսի, 2023

Գերմանիան կարող է մտափոխվել և Ուկրաինային տրամադրել F-16 կործանիչներ |hetq.am|

hetq.am: Բեռլինը կարող է փոխել իր դիրքորոշումը Կիևին F-16 կործանիչների մատակարարման մասով։ Այդ մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նրա խոսքով՝ հիմա Գերմանիան գտնվում է «վերաիմաստավորման փուլում»։

«Հիմա մենք գտնվում ենք վերաիմաստավորման փուլում և ստուգում ենք, թե ինչ է հնարավոր, ինչ ենք մենք ուզում և ինչ կարող ենք անել»,- ասել է Պիստորիուսը։

Նա ենթադրել է, որ Բեռլինը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կկողմնորոշվի մատակարարումների հարցի մասով։ Դրան զուգահեռ Գերմանիայի պաշտպանության նախարարը հերքել է Կիևին տեսանելի ապագայում Taurus թևավոր հրթիռների փոխանցման հնարավորությունը։

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի տարածքում գերմանական զենքի կիրառմանը, ապա, նրա խոսքով, միջազգային իրավունքը թույլ է տալիս անել դա ինքնապաշտպանության համար։ Ընդ որում, ինչպես նշել է նախարարը, Գերմանիան, ինչպես և ԱՄՆ-ն, մշտապես ընդգծել է, որ չէր ցանկանա, որ իր զենքը կիրառվի ռուս-ուկրաինական սահմանից այն կողմ, չնայած «ամբողջությամբ վստահում են ուկրաինացի գործընկերներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել