factor.am: Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը զգուշացրել է ուղևորներին չվերթների հնարավոր չեղարկման մասին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքների գիշերային սահմանափակումներից հետո։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է Meduza-ն։ Լույս մայիսի 7-ի գիշերը Շերեմետևո օդանավակայանը երկու անգամ դադարեցրել է թռիչքները՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։ Սահմանափակումները ուժի մեջ են եղել 01:00-ից մինչև 04:07-ը։
«Աէրոֆլոտի» որոշ չվերթներ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ կամ հետաձգվել։ Մայիսի 6-ի երեկոյան սահմանափակումներ են մտցվել նաև Մոսկվայի այլ օդանավակայաններում՝ Դոմոդեդովոյում, Վնուկովոյում և Ժուկովսկիում։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ «հնարավոր են որոշ չվերթների հարկադիր չեղարկումներ կամ միավորումներ» և խորհուրդ է տվել հետևել «Աէրոֆլոտի» կայքի տեղեկատվությանը։
Նմանատիպ միջոցառումների մասին հայտարարել է նաև «Ռոսիա ավիաուղիներ»-ը Ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Շերեմետևո, Վնուկովո և Նիժնի Նովգորոդ օդանավակայաններում ժամանման և մեկնման սահմանափակումների պատճառով որոշ չվերթներ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ կամ ուշացել են։ Այս առումով, «հնարավոր են որոշ չվերթների հարկադիր չեղարկումներ կամ միավորումներ»։
Ավիաընկերության առցանց տախտակի տվյալներով՝ «Աէրոֆլոտ»-ը չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, չեղարկել է Մոսկվայից 52 և մայրաքաղաքի ուղղությամբ ևս 54 չվերթ։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայից/դեպի 140-ից ավելի չվերթ է հետաձգվել։ Խոսքը «Աէրոֆլոտի» սեփական չվերթների մասին է Շերեմետևոյից և «Ռոսիա ավիաուղիներ»-ի չվերթների մասին Վնուկովոյից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)