Փակ տարածքներում ծխելու արգելքը կարելի է մեկ տարի առաջ բերել․ Հայկ Գևորգյանը՝ Արսեն Թորոսյանին |factor.am|

09:03 - 29 նոյեմբերի, 2019

factor.am: Սուպերմարկետներից ծխախոտի ցուցադրությունը հանելը շատ գործուն քայլ կլինի։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Վերջինս առաջարկեց, որ փակ տարածքներում ծխելու արգելքը մեկ տարի առաջ բերվի։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքեց Հայկ Գևորգյանի խոսքին՝ նշելով, որ ինքն ուրախ կլիներ, որ փակ տարածքների արգելքը բերվեր ոչ թե մեկ տարի, այլ ընդունումից մեկ ամիս հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել