Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել Սահմանազատման հարցերի քննարկման համար հայկական կողմի առաջարկին
 |pastinfo.am|
16:23 - 19 հունիսի, 2023

Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել Սահմանազատման հարցերի քննարկման համար հայկական կողմի առաջարկին |pastinfo.am|

pastinfo.am: Ադրբեջանը դեռ չի արձագանքել սահմանազատման հարցերի քննարկման համար ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկին։

«Ադրբեջանական կողմի արձագանքի դեպքում այդ մասին հավելյալ կտեղեկացվի», - «Փաստինֆո»-ին այս մասին ասացին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ էր ուղարկել անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:

«Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն»,- հայտնել էին գրասենյակից։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին, որ այս պահին ադրբեջանական արձագանքի մասով որևէ նորություն չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել