Խոսքը սիգարետի գլանակի նման քաղցրավենիքի արգելքի մասին է․ Արսեն Թորոսյանը՝ Նարեկ Զեյնալյանին |factor.am|

09:28 - 29 նոյեմբերի, 2019

factor.am: Ծխախոտամոլության դեմ պայքարը պետք է ուղղված լինի 3 ուղղությամբ՝ նոր ծխողներ չներգրավելուն, չծխողներին երկրորդային ծխից հնարավորինս զերծ պահելուն և ծխողների քանակությունը հնարավորինս պակասեցնելուն։

Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ Նա նկատեց, որ ծխախոտային արտադրատեսակների նմանակների մասով անհասկանալի է՝ ի՞նչ նկատի ունենք ասելով ծխախոտային արտադրատեսակի նմանակը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նկատեց, որ խոսքը սիգարետի գլանակի նման քաղցրավենիքի արգելքի մասին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել