ՀՀ նախագահը Թունիսի դեսպան Արշակ Փոլադյանին համատեղության կարգով նշանակել է Մարոկկոյում դեսպան
10:51 - 03 դեկտեմբերի, 2019

ՀՀ նախագահը Թունիսի դեսպան Արշակ Փոլադյանին համատեղության կարգով նշանակել է Մարոկկոյում դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արշակ Փոլադյանին Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի
Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտաարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,-նշված է հրամանգրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել