Սա ՌԴ-ի համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է․ Մեծ Բրիտանիայի ՊՆ |factor.am|
12:51 - 24 հունիսի, 2023

Սա ՌԴ-ի համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է․ Մեծ Բրիտանիայի ՊՆ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը համարում է, որ ռուսական պետությունը կանգնած է անվտանգային ամենալուրջ խնդրի առաջ։ Այս մասին գրում է DW-ն։

«Առաջիկա ժամերին Ռուսաստանի անվտանգության ուժերի և հատկապես պետգվարդիայի հավատարմությունը առանցքային կլինի  ճգնաժամի զարգացման հարցում։ Սա ՌԴ պետության համար վերջին շրջանում ամենալուրջ մարտահրավերն է»,- կարծում են բրիտանական գերատեսչությունում։

«Վագներ» ռազմականացված խմբավորման ստորաբաժանումները շարժվում են Վորոնեժի մարզից դեպի հյուսիս, ամենայն հավանականությամբ, ձգտելով հասնել Մոսկվա,- գրում են Մեծ Բրիտանիայի ՊՆ զեկույցի հեղինակները։

«Հաշվի առնելով սահմանափակ տեղեկությունները վագներականների ու ՌԴ անվտանգության ուժերի միջև ռազմական գործողությունների մասին, վերջիններս ամենայն հավանականության, մի շարք դեպքերում պասիվ են մնացել՝ չխոչընդոտելով «վագներականներին»»,-ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել