Պատրիարք Կիրիլը միասնության կոչ է արել |azatutyun.am|
15:03 - 24 հունիսի, 2023

Պատրիարք Կիրիլը միասնության կոչ է արել |azatutyun.am|

azatutyun.am: Պատրիարք Կիրիլը կոչ է արել պահպանել միասնականությունը և աջակցել Պուտինի ջանքերին՝ անկարգությունները կանխելու համար։

«Ընդհանուր սպառնալիքի դեմ անհրաժեշտ է պահպանել համախոհությունը, հաղթահարել վիրավորանքը և անձնական ամբիցիաները: Որքան էլ դա դժվար լինի: Ես աջակցում եմ Ռուսաստանի պետության ղեկավարի ջանքերին՝ ուղղված մեր երկրում խառնաշփոթը կանխելուն: Ինքս աղոթում եմ և կոչ եմ անում բոլոր եպիսկոպոսներին, հոգևորականներին, վանականներին և աշխարհականներին բարձրացնել իրենց հանդիսավոր աղոթքները, որպեսզի Տերը պահպանի անկարգության կոչերից վտանգված խաղաղությունն ու միասնությունը»,- ասվում է ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հայտարարության մեջ։

Ինչպես ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրիարք Կիրիլը ևս իր խոսքում չի հիշատակել ապստամբության անմիջական ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունը՝ տեղի ունեցողը որակելով բացառապես «մեր երկրում տարաձայնություն սերմանելու փորձ» և անկարգությունների սպառնալիք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել