Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար․ Բելառուսի նախագահի մամուլի ծառայություն
21:20 - 24 հունիսի, 2023

Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար․ Բելառուսի նախագահի մամուլի ծառայություն

Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։

«Այս պահին կա «Վագներ»-ի հետ իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակի նախագիծ՝  նրա մարտիկների անվտանգության երաշխիքների ապահովմամբ», - ասված է ծառայության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել