Դատավոր Դավիթ Հարությունյանը ԲԴԽ նիստին առանց փաստաբանների է ներկայացել 
 |factor.am|
15:54 - 26 հունիսի, 2023

Դատավոր Դավիթ Հարությունյանը ԲԴԽ նիստին առանց փաստաբանների է ներկայացել |factor.am|

factor.am: Դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբանները մասնակցում են գործադուլի և չեն ներկայացել Հարությունյանի կարգապահական գործի քննությանը:

Դատավորը քիչ առաջ առանց փաստաբանների ներկայացավ ԲԴԽ նիստին:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին տեղի ունեցած ԲԴԽ նիստին դատավորը հայտնել էր, որ փաստաբանները գործադուլի են մասնակցելու, իսկ ինքը չի կարող այլ փաստաբանների ներգրավել գործին, սակայն ԲԴԽ-ն հայտարարել էր, որ նիստը նախապես պլանավորվել է:

Դռնփակ նիստն այժմ առանց փաստաբանների, ամենայն հավանականությամբ, շարունակվում է, քանի որ դատավորը ժամը 14:00-ին մուտք է գործել ԲԴԽ շենք և մինչև այս պահը ներսում է:

Նշենք, որ փաստաբանների մի մեծ խումբ այսօր փաստաբանների պալատի շենքից երթով շարժվել է Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ բաժնի պետի համար բռնցքամարտիկի ձեռնոցներ են տարել: Գործադուլով փաստաբաններն իրենց դժգոհությունն են հայտնում ոստիկանական բաժանմունքում բռնությունների դեմ: Բողոքի ակցիային մասնակցող փաստաբանների մի մասը ոստիկանության շենքից եկել է Բարձրագույն դատական խորհուրդ աջակցելու դատավոր Դավիթ Հարությունյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել