Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ռազմաքաղաքական իրավիճակի և հումանիտար հիմնախնդիրների լուծման հարցերով
22:29 - 26 հունիսի, 2023

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ռազմաքաղաքական իրավիճակի և հումանիտար հիմնախնդիրների լուծման հարցերով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին  աշխատանքային խորհրդակցություն է  անցկացրել։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։ 

Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը  ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց կարիքների և խնդիրների օպերատիվ  գնահատման և  համապատասխան  կառույցների կողմից արագ  արձագանքման կարևորությունը։

Նշվում է, որ խորհրդակցությանը  մասնակցել են  Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը,  պետական   նախարար Գուրգեն Ներսիսյանը,  ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել