Միլանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր ու տուժածներ |armtimes.com|
12:34 - 07 հուլիսի, 2023

Միլանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր ու տուժածներ |armtimes.com|

armtimes.com: Միլանի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Այս մասին հայտնել է Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալան՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է սենյակներից մեկում, սակայն կրակը չի տարածվել շենքում: Մարդիկ զոհվել են ծխի տարածման հետևանքով:

Ըստ քաղաքապետի՝ ծերանոցը տնօրինում է մասնավոր ընկերությունը։

Մարզային շտապօգնության ծառայության տվյալներով՝ հիվանդանոցներ է ընդունվել 81 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Բոլորի մոտ առկա է թունավորում՝ առանց այրվածքների հետքերի։

«Հրշեջները բացառում են հրկիզման հավանականությունը, հավանաբար դժբախտ պատահար է եղել»,- հաղորդել է «La Repubblica»-ն:

Հրդեհված ծերանոցում 173 հիվանդ է գտնվել։ Զոհերի տարիքը տատանվում է 56-ից 87։ Այն սենյակում, որտեղից, ենթադրաբար, բռնկվել է հրդեհը, հայտնաբերվել է երկու կնոջ դի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել