Քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, և հիմա ես չեմ ուզում առանձին անդրադառնալ նրան․ վարչապետի մամուլի խոսնակ
22:13 - 07 հուլիսի, 2023

Քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, և հիմա ես չեմ ուզում առանձին անդրադառնալ նրան․ վարչապետի մամուլի խոսնակ

Վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից ու հարցուպատասխանից հետո տարբեր մեկնաբանություններ են եղել, և կարող ենք արձանագրել՝ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տրվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝  անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին։

Օսկանյանը երկու անգամ առաջարկել էր իրեն և մի խումբ դիվանագետների տալ լիազորություն Արցախի հարցով բանակցելու համար՝ նշելով, որ դրա հետևանքով իրավիճակում բեկում կլինի։ Այդ ընթացքում Օսկանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է լռի։

«Ինձ և մի խումբ դիվանագետների տվեք ամբողջական լիազորություն, առանց կողքից խանգարելու, այդ ընթացքում լռելու ուղղակի, եւ 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցությունների գործընթացում»,- ասել էր նա:

«Մենք պատեհ չենք համարում արձագանքելը, որովհետեւ վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից ու հարցուպատասխանից հետո տարբեր մեկնաբանություններ են եղել, եւ կարող ենք արձանագրել՝ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տրվել են։ Քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, և հիմա ես չեմ ուզում առանձին անդրադառնալ նրան,- ասել է Բաղդասարյանը։

Հարցին, թե կոնկրետ ինչ որակում կտա Օսկանյանի առաջարկին, մամուլի խոսնակը պատասխանել է․ «Զերծ կմնամ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել