Վարդան Օսկանյան

ՀՀ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ (հիմնադիր)։ 

Ծնվել է 1955թվականի փետրվարի 7-ին քաղաք Հալեպում։

1998-2008թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։  2008-2012թվականներին եղել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ (հիմնադիր)։ 2012թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 

ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է առաջնորդություն ստանձնեն և օգտագործեն COP29-ը որպես լծակ՝ Բաքվից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին. Օսկանյանի հոդվածը Newsweek-ի համար
 |tert.am|

ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է առաջնորդություն ստանձնեն և օգտագործեն COP29-ը որպես լծակ՝ Բաքվից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին. Օսկանյանի հոդվածը Newsweek-ի համար |tert.am|

tert.am: Ադրբեջանը, չնայած հակառակ պնդումներին, խաղաղություն չի փնտրում իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. այս մասին Newsweek-ի համար իր հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը: Նա հիշեցրել է, որ ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանը ստիպել է 120,000 էթնիկ հայերի հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ ոչնչացնելով դրա վաղեմի ինքնակառավարումը և ջնջելով Հայաստանի պատմական տարածքներում հայկականության բոլոր հետքերը: «Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ լիներ խաղաղությանը, ապա կդադարեր ջնջել հայկական մշակութային և պատմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, կհրաժարվեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական հավակնություններից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց նախնիների հայրենիք և անհապաղ ազատ կարձակեր մեկ տարի առաջ ձերբակալված քաղբանտարկյալներին՝ ինքնավար շրջանի նախկին ղեկավարությանը»,- նշել է Օսկանյանը: Վերջինս ընդգծել է, որ ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացված և ագրեսիվ ռեժիմներից մեկն է: Նա կոչ է արել աշխարհին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս շտկի իր պահվածքը: Այս համատեքստում Օսկանյանը լավ հնարավորություն է համարում նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովը: «Բաքվում այժմ կալանավորվածները՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյան, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայան, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը՝ միջազգային իրավունքի համաձայն ինքնորոշման ձգտող ժողովրդի օրինական ներկայացուցիչներն են: Արդյո՞ք համաշխարհային տերություններն այս տարիների ընթացքում բանակցում էին ահաբեկիչների և հանցագործների հետ, ինչպես հիմա ասում է Ադրբեջանը։ Իհարկե ո՛չ։ Այս առաջնորդները համեմատելի են այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Իբրահիմ Ռուգովան Կոսովոյից կամ Խոսե Ռամոս-Հորտան Արևելյան Թիմորից. անհատներ, ովքեր խաղաղ միջոցներով պայքարել են իրենց ժողովուրդների ինքնորոշման համար: Նրանց կալանավորումը հայկական հարցը լռեցնելու քաղաքական հնարք է, միջազգային իրավունքի լուրջ խախտում և մարտահրավեր գլոբալ դիվանագիտական գործընթացի օրինականությանը»,- նշել է Օսկանյանը: Ըստ նախկին ԱԳ նախարարի՝ որևէ փաստարկ չկա նրա վերաբերյալ, որ աշխարհը պետք է  թույլ տա Ադրբեջանին պատասխան չտալ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար: «Թույլ տալ Ադրբեջանին հյուրընկալել COP29-ը՝ առանց նրա ռեպրեսիվ գործողություններին դիմակայելու, կնշանակի աչք փակել նրա կատարած վայրագությունների վրա: Իսկ COP-29-ը, իսկապես, լծակների հազվագյուտ հնարավորություն է տալիս: Համաշխարհային հանրությունը, հատկապես այնպիսի պետական դերակատարներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է Ադրբեջանից պահանջեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական առաջնորդներին, որոնց նա անօրինական կերպով կալանավորել է։ Եվ նրանք պետք է պատրաստ լինեն բոյկոտել համաժողովը կամ ուղարկել ցածրաստիճան պատվիրակություններ, եթե այդ պահանջը մերժվի»,- հավելել է Օսկանյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
16:12 - 10 հոկտեմբերի, 2024
Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի․Վարդան Օսկանյան

Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի․Վարդան Օսկանյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ Բագրատ Սրբազանը կլինի վարչապետի թեկնածուն։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում տեղադրած տեսանյութում։ «Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն խորհրդարան և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրությունը, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, մի տարվա միգուցե»,- նշել է Օսկանյանը։ ՀՀ նախկին արտգործնախարարը կոչ արեց ժողովրդին լինել հետևողական. «Յուրաքանչյուրս լինենք Բագրատ Սրբազանի զինվորը»։  
12:07 - 10 մայիսի, 2024
Եվրախորհրդարանի բանաձևում մի կետ կա, որը բխում է Հայաստանի շահերից. արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում դրա մասին. Օսկանյան
 |tert.am|

Եվրախորհրդարանի բանաձևում մի կետ կա, որը բխում է Հայաստանի շահերից. արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում դրա մասին. Օսկանյան |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանի որոշման մեջ եթե կա մի կետ, որը գործնական նշանակություն ունի մեզ համար, դա 14-րդ կետն է, որը կոչ է անում  Ադրբեջանին նստել բանակցությունների արցախահայության հետ, նրանց ղեկավարության հետ և միջազգային ներկայությամբ ապահովել նրանց վերադարձի խնդիրը իրենց տները, իրենց հողը։ Ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր էջում հրապարակած տեսանյութում։ «Ուրեմն մենք սա արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում դրա մասին, ոնց որ դա գոյություն չունի և փորձում ենք այդ փաստաթուղթը թափահարել որպես Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վկայական: Հերիք է խաբել այս ժողովրդին, այս բանաձևում մի կետ կա, որը Հայաստանի շահերից է բխում, դա 14-րդն է: Չգիտեմ՝ Հայաստանի արտգործնախարարը կարդացե՞լ է այս փաստաթուղթը:  Բայց ԱԺ-ում իրեն տրված հարցերից կարծես թե ինքը տեղյակ չի: Հասկանում եմ՝ մի բան եք որոշել դուք, բայց դա ձեր որոշումը չէ: Այսօր մի հատ շանս կա արցախահայության իրենց տները վերադառնալու հարցը իրականութուն դարձնել: Եթե Հայաստանի իշխանությունները մտափոխվեն կամ նոր իշխանություններ լինեն, որոնք այս հարցը օրակարգ կբերեն հենց հենվելով Եվրախորհրդարանի այդ բանաձևի դրույթների հիման վրա»,- ասել է Օսկանյանը։
21:10 - 16 մարտի, 2024
Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան
 |azatutyun.am|

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրատեսական է համարում արցախահայության վերադարձը, ավելին՝ կարծում է, որ այս մասին չբարձրաձայնելը անթույլատրելի կլինի։ «Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։ Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Դուք համակարգում եք Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անվանումով հանձնախումբը, այսինքն՝ Դուք իրատեսական ե՞ք համարում, որ հայերի վերադարձը հիմա հնարավոր է, եթե ստանձնել եք այդ գործը։ Վարդան Օսկանյան. - Իհարկե, եթե այդպես չհամարեի, չէի ստանձնի, երկրորդ՝ անկախ ամեն ինչից գիտեք՝ այս հարցը չբարձրացնել, չխոսելը, նույնիսկ ծայրահեղության գնամ, ասեմ, հանցագործություն կլինի։ Այս վերքը դեռ թարմ է, մեր հայրենակիցներն իսկապես էթնիկ զտմամբ ու սպառնալիքներով վռդնվել են ուղղակի, իրենց տներն են թողել, գերեզմանները, ունեցվածքը։ Մեր ամբողջ հայ ժողովդրի պատմական ժառանգության մի մասն է այնտեղ, և չխոսել դրանց վերադարձի մասին, այդ պահանջատիրությունը չունենալ, ես կարծում եմ, որ իսկապես մեղսունակություն է և՛ քաղաքական տեսակետից, և՛ իրավական, և՛ բարոյական տեսակետից, և՛ հայ ժողովրդի հպարտության տեսակետից։ Բոլոր առումներով այս հարցը պետք է այսօր բարձրացնել, հետապնդել, որովհետև դա նաև ռեալ խնդիր է, դրա մասին ոչ միայն մենակ մենք ենք խոսում, աշխարհն է խոսում, կա միջազգային դատարանի որոշում, Միացյալ Նահանգներն արտահայտվել է, որ պետք է վերադառնան, Եվրոպան է ասել, Ռուսաստանն է ասում, նույն ինքը՝ Ադրբեջանն է ասում, որ իրավունք ունեն գալու չէ՞, բայց իր ընկալումը մի քիչ այլ է. միջազգային հանրությանը մի քիչ ավելին է, քան Ադրբեջանինն է։ Իսկ մեր դրած խնդիրը այդ երկուսից էլ մի քիչ ավելին է, որովհետև եթե այդ երկուսի պայմաններով այսօր արցախահայությունը վերադառնա, չէին թողի, գային էլի, որովհետև նոր բան չի առաջարկվում, այնպես որ նրանց վերադարձի համար մի քիչ ավելին է պետք, քան այն, ինչ որ կա։ Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են։ Ես դրա ռեալ հնարավորությունը տեսնում եմ, եթե հավանականության ինչ-որ մի սանդղակ դնեն, գիտեք, եթե Հայաստանի իշխանությունները այս՝ այն, ինչ ես ձևակերպեցի հիմա, իրենց վրա վերցնեն և հետապնդեն, դրա հավանականությունը շատ մեծ կլինի, 60-70 տոկոս, առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, իհարկե, այդ տոկոսը շատ ավելի նվազ է՝ 50-ից ներքև է, բայց չէի ասի, որ զրո է, նույնիսկ եթե 10 է, որ ես կարծում եմ, որ ավելին է, ուրեմն այդ հարցը պետք է հետապնդել։ Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ պահի իրենք էլ կզգան, որ այս հարցի բարձրացումը ոչ միայն մեր իրավունքներից է բխում, այլ նաև դիվանագիտական պահանջ է, խաղաղության պահանջն է։ Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ
17:05 - 22 փետրվարի, 2024
Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է. Օսկանյան

Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է. Օսկանյան

Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է։ Ֆեսյբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Փաշինյանի խաղաղության ձգտումը բախվում է Ալիևի «ռևանշիզմի բացառման» քաղաքականությանը։ Ալիևն անընդհատ խոսում է ռևանշիզմից։ Ինչի՞ց է նա վախենում։ Նա վախենում է ցանկացած իրավիճակից, որտեղ Հայաստանը ծնկի եկած չէ։ Հետևաբար, չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է։ Միամտության, անփորձության պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանությունների առաջ քաշած բոլոր թեզերը, թե կա բանաձև, որ այսօր Արցախից, վաղը միգուցեև Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխավորի կայունություն ու զարգացում, պատրանք են։ Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձև, որտեղ կլինի հնարավորինս թույլ, երկարաժամկետ կտրվածքում զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստան։ Դրա համար նրանք պոկելու են ամեն հնարավորը և նույնիսկ ավելին։ Եթե անգամ Ալիևի բոլոր՝ մեզ համար ամենաանընդունելի պահանջները բավարարվեն, ընթացքում նորերն են ծնվելու։ Նա փորձելու է ստանալ այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստան պետությունը միշտ լինի նվաստացած, այլոց, այդ թվում՝ իր կամքից կախված, առանց բանակի և տնտեսության, առանց ներդրումների ու բարեկամների։ Ալիևը քաջ գիտակցում է, որ Հայաստանի հաջորդ որևէ իշխանություն դնելու է հայ ժողովրդի իրավունքների հարցը։ Ցանկացած հաջորդ իշխանություն կարող է ունենալ բանակցելու, սեղանին հարց դնելու և այդ հարցի շուրջ խաղացող ուժերի հետ համաձայնության գալու ավելի լավ հմտություններ։ Ի վերջո, Ալիևը՝ ի տարբերություն մեր այսօրվա իշխանությունների, գիտի, որ հնարավոր է ավելի լավ բանակցել, հնարավոր է սեղանին դնել դիվանագիտորեն ընդունելի առաջարկներ, որ Հայաստանի այօրվա իրավիճակը ո՛չ ճակատագրի, ո՛չ էլ հանգամանքների խնդիր չէ, այլ օրվա բանակցողի խնդիրն է։ Հետևաբար, նա այսօր Հայաստանի իշխանություններից պոկելու է այնքան բան, որ հաջորդ իշխանության դիրքերը հնարավորինս թույլ լինեն։ Հիմա արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Արցախից հրաժարվելու, նույնիսկ Արարատից, հայոց պատմությունից հրաժարվելու դիմաց Ալիևը ոչինչ չի ստորագրելու։ Այլապես մինչ այսօր ստորագրած կլիներ։ Նա կորզելու է շոշափելի զիջումներ Հայաստանի տարածքների, միջանցքի տեսքով, մեզ համար անընդունելի, նվաստացուցիչ այնպիսի դրսևորումներով, որ որևէ շրջադարձի դեպքում Հայաստանում որևէ իշխանություն, թույլ ու ստորացված լինելով, արդեն փորձի ստանալ այն նվազագույնը, ինչն անգամ միջազգային քարտեզներով մեզ է պատկանել ի սկզբանե։ Ալիևը փորձելու է հասնել նրան, որ հետագա բանակցությունները լինեն միջազգային բոլոր իրավական նորմերով մերը հետ ստանալու շուրջ, իսկ Արցախի ժողովրդի իրավունքն այլևս անգամ օրակարգում պատկերացնելը զավեշտալի լինի։ Այս սցենարից խուսափելու ճանապարհը բոլոր պահանջներին համաձայնելը չէ։ Որքան շատ տանք, այնքան շատ են ուզելու, որովհետև նրանք մտադիր չեն խաղաղություն երաշխավորել։ Նրանք մտադիր են Հայաստանը մշտական վախի մեջ պահել, քանի որ այս իշխանության վախը բռնել են։ Սրանից խուսափելու ճանապարհը սեղանին պահանջ դնելն է՝ Արցախի ժողովրդի վերադարձի արդարացի պահանջը։ Գոնե միայն այն պատճառով, որպեսզի բանակցության առարկա լինի։ Այլապես այսօր բանակցության միակ առարկան կարծես այս տարածաշրջանում հայ ժողովրդի ապրելու իրավունքը լինի։ «Ռևանշիզմի» չեզոքացումը թղթով չի լինում, սահմանադրության փոփոխությամբ չի լինում։ Այսպես կոչված ռևանշիզմը Ալիևի համար նույնպես այդքան սարսափելի չի թվա, եթե հաստատվող խաղաղությունը արդարության նվազագույն հիմքեր ունենա, գոնե մասամբ ընդունելի լինի նաև հայ ժողովրդի համար։ Այլապես Ալիևը միշտ վախենալու է անարդարության հետևանքով հայ ժողովրդի տարիներով կուտակված ցասումից, որ կարող է պոռթկալ ցանկացած հաջորդ իշխանության , ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության դեպքում։ Նվազագույն արդարությունը ենթադրում է արցախահայության վերադարձ իրենց տները միջազգային երաշխիքներով՝ թեկուզև այսօր առաջ քաշված խաղաղության տրամաբանության շրջանակում՝ ինքնորոշման հեռանկարով։ Տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողները կողմ են արցախահայության վերադարձին։ Բոլորին հետաքրքրում է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղության ստորագրումը գոնե նվազագույն կայունություն ունենա։ Սրանից կարելի է հետևություն անել, որ անպայման կլինեն երկրներ ու կազմակերպություններ, որոնք կնպաստեն այս հարցի շուրջ միջազգային երաշխիքների ձևավորմանը, նույնիսկ իրար հետ հակադրության մեջ գտնվող ուժերը»,- գրել է Օսկանյանը։  
16:19 - 13 փետրվարի, 2024
«Արցախահայության հայրենադարձության պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան»․ Վարդան Օսկանյան

«Արցախահայության հայրենադարձության պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան»․ Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի հայտարարությանն ու նշելով, որ ցանկանում է մի քանի լրացում անել։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբն երեկ իր երկրորդ հայտարարությունն է տարածել (տես ներքեւում) որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդվել նաև աշխատանքի ուղղությունների մասին։ Ես ուզում եմ այս հայտարարությունը լրացնել մի քանի մեկնաբանություններով։ Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից։ Երկրորդ, Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։ Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։ Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը»։ Նշենք, որ երեկ՝ փետրվարի 2-ին, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտարարություն էր տարածել, որում ասված էր․ «Ի լրումն 2024-ի հունվարի 18-ի հայտարարության՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձևավորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտնում է, որ հանձնախմբի նախնական կազմում հետևյալ անհատներն են․ Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպանԿարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, ՀայաստանՄարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, ԱրգենտինաԳասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, ԲելգիաԳառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ - Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից: - Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը և պաշտպանությունը։ - Արցախի ժողովուրդը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված է իր տնից, հողից ու հայրենիքից և նրա բնական և անքակտելի իրավունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կյանքը՝ իր լեզվի, մշակույթի, հոգևոր ժառանգության պահպանման, սեփականության վերատիրացման, զարգացման և կյանքի կազմակերպման՝ միջազգայնորեն ընդունելի նորմերով և սկզբունքներով։ - Հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք կամավոր վերադառնալու իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի նորմ, որը հիմնավորվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիաով (International Convention on Civil and Political Rights) և տարածաշրջանային բազմաթիվ հռչակագրերով: - Ավելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ և անարգել վերադարձը։ - Հանձնախումբը բազմակողմանի գործունեություն է ծավալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանոթացնելու, հիմնավորելու և հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը և իրավունքները։ - Հանձնախումբը, վերը նշված նպատակների կյանքի կոչման համար, մշտական ու հետևողական աշխատանք է իրականացնելու արցախահայության, Հայաստանի հանրության ու Սփյուռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների: - Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական և քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաև միջազգային ատյաններում, համաժողովներում և միջազգային դատարաններում։ - Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները և քաղաքական բոլոր ուժերը աջակցության և համագործակցության պատրաստակամություն կցուցաբերեն Հանձնախմբի գործունեությանը: Հանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր յուրաքանչյուրի և բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել՝ համապատասխան լիազորություն ստացած այս հանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում»:
15:05 - 03 փետրվարի, 2024
Ովքեր են ներգրավված արցախահայերի վերադարձի հարցով ստեղծված հանձնախմբում |azatutyun.am|

Ովքեր են ներգրավված արցախահայերի վերադարձի հարցով ստեղծված հանձնախմբում |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենադարձության նպատակով վերջերս ստեղծված հանձնախումբն արդեն աշխատում է, զուգահեռ նաև կազմն է համալրվում, «Ազատության»-ը փոխանցեց Արցախի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։ Հանձնախմբի ձևավորման մասին մոտ տասն օր առաջ հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հենց նա էլ ղեկավարում է նորաստեղծ մարմինը: Մյուսների անունները դեռ չեն հրապարկվում, սակայն Վահրամ Բալայանը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ կազմում ներգրավված են Դաշնակցության Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը:«Կարծր չի լինի կազմն էն առումով, որ նաև համալրումներ կլինեն։ Կարծում եմ մոտ օրերս կամբողջանա որոշակի, գոնե սկզբնական հատվածը», - ասաց Վահրամ Բալայանը։Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի լիակատար վերահսկողությունից հետո պաշտոնական Երևանն արցախցիների վերադարձի, նրանց իրավունքների և անվտանգության երաշխիքների մասին գրեթե չի խոսում: Առանց հստակ անվտանգային մեխանիզմներ նշելու՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի մասին հայտարարություններ հնչում են միջազգային տարբեր կենտրոններից: Հանձնախումբը նաև այդ կառույցների հետ է աշխատելու, ասում է Վահրամ Բալայանը: Կա՞ պատկերացում, թե անվտանգային ինչպիսի միջավայր պետք է լինի, որ հնարավոր լինի խոսել արցախցիների հավաքական հայրենադարձության մասին:«Անվտանգային համակարգ գոյություն ունենա, Հայաստանի Հանրապետության հետ անմիջական կապ ունենա, անմիջական անխափան կապ ապահովվի և դրան մոտ բաներ, բնականաբար, մեկ էլ եմ ասում՝ ադրբեջանական զորք այնտեղ չի կարող լինել, հասկանալի է, որ անհնարին է, որ ադրբեջանական զորքն էնտեղ կանգնի և հայ մարդը նորմալ այնտեղ ապրի», - ասաց Բալայանը։ Սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները։ Միայն Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ինտեգրման ծրագիր ներկայացրեց, որը թղթի վրա է մնացել։ Պաշտոնական Բաքուն վստահեցնում է, թե իր Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով: Վահրամ Բալայանի կարծիքով՝ անկախ Բաքվի դիրքորոշումից միջազգային դերակատարները շահագրգիռ են համագործակցել հանձնախմբի հետ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:50 - 27 հունվարի, 2024
Ստեղծվել է Արցախի ժողովրդի իրավունքների հանձնախումբ, որը կղեկավարի Վարդան Օսկանյանը

Ստեղծվել է Արցախի ժողովրդի իրավունքների հանձնախումբ, որը կղեկավարի Վարդան Օսկանյանը

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը կղեկավարի նոր ձևավորված՝ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նախկին արտգործնախարարը։ Ըստ Օսկանյանի՝ Հանձնախումբը ստեղծվել է Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ: «Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը։ Ես համոզված եմ, որ այս հարցի հետապնդումը և իրականացումը կնպաստի իրական խաղաղության հաստատմանը մեր ժողովուրդների միջև»,- գրել է նա։ Ըստ Օսկանյանի՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է, երբ հայ ժողովրդի մի հատվածը բռնի տեղահանված է իր բնօրրանից, իսկ Հայաստանին պարտադրվում է ստորադաս «խաղաղություն»՝ նոր կորուստների սպառնալիքով․ «Նման «կայունությունը» չի կարող մշտական լինել։ Խնդրի միայն հավասարակշռված լուծումը, որը ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը, կարող է բերել տևական ու կայուն խաղաղություն»։ Հանձնախումբը ևս այսօր լրատվամիջոցներին հաղորդագրություն է ուղարկել իր ստեղծման մասին։ «Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին: Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ»,- նշվում է հաղորդագրությունում։
15:23 - 18 հունվարի, 2024
Արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու օրակարգ պետք է ունենանք. Վարդան Օսկանյան |tert.am|

Արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու օրակարգ պետք է ունենանք. Վարդան Օսկանյան |tert.am|

tert.am: Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է:  Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյություն ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Հայրենադարձության խնդիր կա: Սա պետք է օրակարգային խնդիր դառնա: Սա մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն է: Բաքվում այսօր պահվող մեր հայրենակիցների, գերիների, անօրինաբար Բաքվում պահվող Արցախի ղեկավարության վերադարձը Հայաստան, պետք է օրակարգային խնդիր դառնա: Ես նորից եմ ասում Փաշինյանին, նորից փոխիր օրակարգը, նորից թելադրի քո տեսակետները: Բանակցություններում ներկայացրու Հայաստանի և Արցախի շահերը: Դու սա հրաժարվել ես անել և հրաժարվում ես անել: Դու չես կարող սրանից հրաժարվել»,- ասել է նա:
19:28 - 15 հոկտեմբերի, 2023
Եթե գնալու եք պետական կոմիտե ստեղծելու ճանապարհով, հրավիրեք ավագանու անցողիկ շեմը հաղթահարած ուժերին ևս, մի՛ նայեք տարակարծություններին․ Վարդան Օսկանյան |tert.am|

Եթե գնալու եք պետական կոմիտե ստեղծելու ճանապարհով, հրավիրեք ավագանու անցողիկ շեմը հաղթահարած ուժերին ևս, մի՛ նայեք տարակարծություններին․ Վարդան Օսկանյան |tert.am|

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ընդդիմության կողմից հայտարարված պետական կոմիտե ստեղծելու հայտարարությանը։ «Այստեղ ես կազմակերպչական խորհուրդ ունեմ, եթե իրոք գնում եք այդ ճանապարհով, փորձեք այդ խորհուրդը անել հնարավորինս բամզաբովանդակ։ Ներառեք բոլոր այն քաղաքական ուժերին, որ անկեղծորեն հայտարարել են, որ կողմ են իշխանափոխությանը։ Մի նայեք գաղափարական տարակարծություններին, այսօրվա առաջնային հրամայականը իշխանափոխությունն է։ Հրավիրեք բոլորին՝ անկախ նրանից, թե ով ում նկատմամբ ինչ վերաբերմունք ունի»,- ասաց նա։ Օսկանյանը խորհուրդ տվեց նաև այդ կոմիտեի մեջ ներառել ավագանու ընտորություններում անցողիկ շեմը հաղաթահարած ընդդիմադիր ուժերին։ «Ես չգիտեմ ինչ են մտածում Անդրանիկ Թևանյանը, Վարդան Ղուկասյանը, Հայկ Մարությանը, անպայման նրանց պետք է հավիրել ու համոզել, որ ներգրավվեն»,- ասաց նա։ Ըստ նախկին արտգործնախարարի՝ ձևավորվող պետական կոմիտեն անմիջապես պետք է լծվի երկրի ներսում և երկրից դուրս՝ Սփյուռքում համախմբան աշխատանքի, բանակի բարեփոխման, արտաքին քաղաքկանա խնդիրների կարգավորմանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:00 - 21 սեպտեմբերի, 2023
«Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, հիմնական խոչընդոտն է․բանակցային նարատիվը պետք է փոխել»․ Վարդան Օսկանյան
 |aravot.am|

«Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, հիմնական խոչընդոտն է․բանակցային նարատիվը պետք է փոխել»․ Վարդան Օսկանյան |aravot.am|

aravot.am: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ֆեսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին, որտեղ նա նշում է, որ Ադրբեջանն այսօր Արցախում ցեղասպանություն է իրականացնում։ Վարդան Օսկանյանն ասաց, որ երեկ հանդիպել է Օկամպոյին, ասաց, որ նա վճռական է տրամադրված եւ ցանկանում է այս հարցը տանել մինչեւ վերջ։ «Օկամպոն ապացուցում է, որ այն արարքը, որն այսօր Ադրբեջանն իրականացնում է Արցախում, դա ցեղասպանական արարք է, անկախ նրանից՝ այնտեղ զոհեր կա՞ն, թե՞ ոչ։ Նա իր զեկույցը կառուցում է ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի դրույթների վրա, որտեղ ցեղասպանությունն ունի իր հստակ սահմանումը։ Այդ կոնվենցիայում նշվում են 5 արարքներ, որոնց իրականացման դեպքում, այդ արարքները որակվում են որպես ցեղասպանություն։ Օկամպոն իր զեկույցը կառուցում է այդ 5 արարքներից երրորդի վրա, որտեղ հստակ նշված է, որ ցանկացած երկիր կամ կողմ, որն ինչ-որ խմբի նկատմամբ կստեղծի մտածված այնպիսի պայմաններ, որոնք կարող են բերել այդ խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը, ապա դա ցեղասպանական արարք է։ Եվ իրոք, այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, ամբողջությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Օկամպոն բավական մեծ հեղինակություն է աշխարհում, նրա խոսքը լսում են, ուշադրություն են դարձնում, նա եղել է Միջազգային քրեական դատարանի ստեղծման հիմքում։ Ես երեկ հնարավորություն ունեցա հանդիպելու Օկամպոյի հետ, նրա հետ երկու ժամից ավելի զրույց եմ ունեցել։ Նա բավական վճռական է այս հարցում եւ անկախ ամեն ինչից, ուզում է այս հարցը տանել մինչեւ վերջ։ Նա շուտով լինելու է Վաշինգտոնում, Նյու Յորքում, ելույթներ է ունենալու եւ ուզում է վստահ լինել, որ Ադրբեջանն անպատիժ չի մնալու իր այս արարքի համար»,- ասաց նա։ Վարդան Օսկանյանը նշեց, որ Օկամպոն նաեւ խորհուրդ էր տալիս հայկական կողմին, որ այս գործոնն անպայման օգտագործեն նաեւ հայ-ադրբեջանական բանակցություններում։ «Սա արդեն քաղաքական գործոն է եւ կարող է իրոք բեկում մտցնել ամբողջ բանակցային գործընթացում»,- ասաց նա։ Օսկանյանն անդրադարձավ նաեւ Վաշինգտոնում տեղակայված մի անկախ իրավաբանական կառույցի հրապարակած զեկույցին, որում նրանք քննադատաբար էին մոտենում բանակցություններում օգտագործվող «Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության եւ իրավունքների խնդիր» ձեւակերպմանը։ «Նրանք իրենց զեկույցում պնդում են, որ այդ երկու կարեւոր հարցերի քննարկումը վակումի մեջ չի կարող ինչ-որ լուծման բերել։ Անվտանգություն եւ իրավունքներ, սրանք կարեւորագույն խնդիրներ են, դրանց քննարկումը նման վակումի մեջ՝ առանց կոնտեքստի, չի կարող արդյունք տալ։ Եվ նրանք պնդում են, որ այս կոնտեքստը հենց այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Եվ այդ իրավունքն անպայման պետք է լինի օրակարգային խնդիր։ Զեկույցը պնդում է, որ ԼՂ ժողովուրդն ունի նվազագույն իրավունք՝ ունենալու մեկ ինքնորոշում։ Դա նվազագույնն է, որը նրանք արդեն ունեն, եւ որպես դրա հետեւանք, նրանք պնդում են, որ անպայման օրակարգում պետք է ներառված լինի այն փաստը եւ հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ։ Եվ դա պետք է լինի որպես նվազագույն շեմ, որի վրա պետք է կառուցվի ցանկացած քննարկում, որը կարող է վերաբերել ԼՂ ժողովրդի ապագային, նրանց ճակատագրին։ Սա այս անկախ կառույցի կողմից առաջարկված պնդումն է, նրանք գտնում են, որ միայն այս ճանապարհով հնարավոր կլինի հասնել կայուն խաղաղության, որը եւ կապահովի ԼՂ ժողովրդի իրավունքները։ Նրանք առաջարկում են, որ այսօր բանակցային նարատիվի փոփոխություն լինի, որ անպայման օրակարգային հարց դառնա ինքնորոշման իրավունքի խնդիրը։ Եվ որպես օրակարգային կետ՝ մտնի, որ այդ ժողովուրդը նախկինում ունեցել է ինքնավար մարզ, որի վրա պետք է կառուցվի ամբողջ բանակցային տրամաբանությունը»,- ասաց նա։
15:06 - 31 օգոստոսի, 2023
Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ ԱԽ-ի կողմից Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը․ Վարդան Օսկանյան |tert.am|

Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ ԱԽ-ի կողմից Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը․ Վարդան Օսկանյան |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմը մի շատ կարևոր հարցի պատասխանը պետք է ունենա, բավական հիմնավոր և վճռական պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «Որ հումանիտար օգնությունն ընդունեն Աղդամի ճանապարհով, ի՞նչ խնդիր կա, եթե Արցախը համարվում է Ադրբեջանի մաս»,- շարունակեց Օսկանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այն արդեն ճանաչել են Ադրբեջանի մաս։ Սակայն Օսկանյանը հավելեց, որ հիմնական վտանգը տեսնում է մեկ այլ զարգացման մեջ։ «Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Արցախը, Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը։ Սրանում չկասկածեք, Արդբեջանը կմտնի նման առևտրի մեջ։ Միացյալ Նահանգներրը, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա, սրանք նույնպես կկարգադրեն Հայաստանին, Ադրբեջանին գնան այս տարբերակին։ Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձևին իր համաձայնությունը տա։ Սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի որևէ ինքնորոշման, որովհետև ԱԽ-ի կողմից նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ և կծածկի բոլոր այլ տեսակի նորմերը, հիմնավորումները, որոնք կարող են վերաբերվել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին»,- նշեց նա։ Դիվանագետը նշեց, որ ՄԱԿ-ը, իսկ նախկինում էլ Ազգերի լիգան երբեք չեն ամրագրել, որ Արցախն Ադրեջանի մաս է։ «Սա կլինի այնպիսի մի նախադեպ, որ մենք ազգովի չեն կարողանա դուրս գալ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները չպետք է Նյու Յորքում առևտրի գնան Ադրբեջանի հետ։ Օսկանյանն ասաց, որ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի՝ Արցախի մասին զեկույցով, Միջազգային դատարանի որոշումներով պետք է փորձել ՄԱԿ-ում հասնել այնպիսի մի բանաձևի, որը կպարտադրի Ադրբեջանին բացել Լաչինի ճանապարհը։
21:31 - 15 օգոստոսի, 2023
«Աղաչում եմ՝ պետք է բանակցությունների մոտեցումը փոխել, պատերազմի հավանականությունը մեծանում է». Վարդան Օսկանյան
 |aravot.am|

«Աղաչում եմ՝ պետք է բանակցությունների մոտեցումը փոխել, պատերազմի հավանականությունը մեծանում է». Վարդան Օսկանյան |aravot.am|

aravot.am: «Հայ-ադրբեջանական այս դեռեւս չլուծված հակամարտությունում մենք՝ հայերս, մեր ձեռքում ընդամենը մեկ լծակ ունենք՝ այսպես կոչված Խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է: Իհարկե, այդ լծակն այսօր բավականին թուլացել է, որովհետեւ Հայաստանի իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են, թե ինչպիսի փաստաթուղթ են ստորագրելու, արդեն նախօրոք ասել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է, արդեն նախօրոք ասել են, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել, այդ բոլորը, բնականաբար այդ լծակը թուլացրել են: Բայց դեռեւս դրանք բանավոր են, գրավոր ստորագրելու այդ լծակն իր ուժը չի կորցրել»,- ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նախկին արտգործնախարարի կարծիքով՝ դեռ կարելի է այդ լծակը լավագույնս օգտագործել. «Բայց պետք է այնպես օգտագործել, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք: Այն ձեւով, որ այդ լծակն այսօր օգտագործվում է, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, պատերազմի հավանականությունն օրեցօր մեծանում է: Իշխանությունները, թերեւս, հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից հետ կանգնելու, ինչն ավելի կուժեղացնի այդ լծակը, եւ դա կդառնա ավելի հզոր մեր ձեռքում, բայց այստեղ այդ լծակը պետք է կարողանալ ճիշտ օգտագործել»: Վարդան Օսկանյանն ընդգծում է. «Ես անկեղծորեն չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում,  ուզո՞ւմ է ստորագրել, չստորագրել, ձգձգել… Որոշ քաղաքական մեկնաբաններ ասում են, որ երբեք չի ստորագրելու, որոշներն ասում են՝ շտապում է մեկ օր առաջ ստորագրել… Իսկապես դժվար է ասել, թե Փաշինյանն ինչ է մտածում: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու, որովհետեւ դրա բովանդակությունը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ, ուստի այդքան հեշտ Փաշինյանը չի կարողանալու ստորագրել, բնականաբար սա կարող է ձգձգվել: Եվ հենց այստեղ է վտանգը, որովհետեւ այն ոճը, այն բառապաշարը, այն հռետորաբանությունը, որ այսօր Փաշինյանն օգտագործում է, եւ միաժամանակ բանակցությունները շարունակվում են, ու փաստաթուղթ չի ստորագրվում, օրեցօր պատերազմի վտանգը մեծանում է: Եթե հակառակորդի ակնկալիքը բարձրացնում ես, բայց չես անում, վերջիվերջո ինչ-որ տեղ նա անցնելու է այլ գործողությունների: Հավատացեք, այստեղ միջնորդները ոչինչ չեն կարողանալու անել, որովհետեւ անընդհատ դու ինչ-որ բան ես խոստացել քո հակառակորդին, որը չես արել: Դրա համար ես վերջերս ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ, որ մենք այսօրվա բանակցությունների մոտեցումը փոխենք, նարատիվը փոխենք, դա իր մեջ լուրջ վտանգ է պարունակում: Եվ դրա հնարավորությունը իսկապես կա»:
16:32 - 09 օգոստոսի, 2023
Այլընտրանք կա առանց պատերազմի ավելի արդար եւ երկարատեւ լուծման հասնելու. Վարդան Օսկանյան |news.am|

Այլընտրանք կա առանց պատերազմի ավելի արդար եւ երկարատեւ լուծման հասնելու. Վարդան Օսկանյան |news.am|

news.am: Փաշինյանը ինչ անում է խաղաղություն չի կարող բերել, սա կարող է լավ հարաբերություններ բերի Փաշինյանի իշխանության եւ Ադրբեջանի միջեւ, բայց ոչ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ես մի կարեւոր բան ավելացնեմ, եթե Փաշինյանը այս փաստաթուղթը ստորագրի, Հայաստանը մտնելու է խորը անկայունության մի երկարատեւ ցիկլի մեջ, որից դուրս գալը շատ դժվար է լինելու: Եթե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը կախվածության մեջ էր իր պաշտոնից, այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանի անվտանգությունն ու իր պաշտոնը միաձուլվելու են, դառնալու են մեկ, եւ այս պայմաններում չի կարող ժողովրավարություն լինել երկրում, երկրի ղեկվարի պաշտոնն ու անվտանգության միաձուլվելը չի կարող ռացիոնալ լինել  իր որոշումներում, սա բարդ է: Եթե այդ փաստաթուղթը ստորագրվում է, Հայաստանում անկայունություն է լինելու, դրա ծիլերն արդեն երևում են, բոլորն են տեսնում՝ քաղբանտարկյալների գոյությունը, հալածանքները, մարդկանց աշխատանքից ազատելը իրենց գաղափարների համար եւ դա խորանալու է, ավելի բիրտ մեթոդներ են կիրառվելու, ՀՀ-ն դառնալու է ոստիկանական պետություն»,-ասաց նա: Օսկանյանը նշեց, որ այս բոլոր հիմնավորումները երբ ինքը ներկայացրել է օտարերկրյա դիվանագետներին, այս վերջին նկատառումն է, որ նրանց ցնցել է, որի մասին նրանք չէին մտածել: «Այն,  ինչ այսօր արվում է, իրատեսական չէ, հատկապես որ այլընտրանք կա: Բանակցային օրակարգ պետք է բերվի այն փաստը, որ Արցախը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ: Այո, այդ հարցը պետք է բերվի օրակարգ, որովհետև յստեղ խնդրի ձեւակերպումը շատ լուրջ է, մենք ընդամնեը ասում ենք՝ այդ հարցը բերում ենք օրակարգ, չենք ասում՝ ձգտում ենք այդ կարգավիճակին, կամ այլ կարգավիճակի, ուղղակի այն փաստը, որ եղել է ինքնավար մարզ Արցախն Ադրբեջանի մեջ, լինի օրակարգային հարց, որը նոր դռներ է բացելու: »,-ասաց նա: Օսկանյանի համոզմամբ՝ միջազգային իրավաբանները միակարծիք են այս հարցում, եւ եթե Ադրբեջանը մերժում է սա,Արցախի ժողովուրդը, միանշանակորեն, իրավուքն կունենա արտաքին ինքնորոշման ձգտելու, միջազգային իրավունքը տալիս է  այդ հնարավորությունը: «Եթե մենք կարողանանք համախմբվել, այս ուղղությամբ հարցը առաջ տանել Արցախով, Հայաստանով, Սփյուռքով եւ այլ դերակատարներով, մենք արդյունքի ենք հասնելու եւ կարողանալու ենք փոխել բանակցությունների օրակարգը, նարրատիվը եւ փիլիսոփայությունը»,-ասաց նա: Նախկին արտգործնախարարը շեշտում է, որ Փաշինյանն այսօր երկու ճանապարհ ունի՝ մեկը շարունակել իր բռնած ճանապարհով, որը թվում է՝ հեշտ է, մյուսը միանա իր ասած օրակարգին: «Փաշինյանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, այլընտրանք կա, այլ հնարավորություններ կան, մյուս ճանապարհը իրատեսական չի, ես չեմ հոգնում կրկնել, որ մեր ժողովրդի ուղեղում լավ տպավորվի: Այլընտրանք կա առանց պատերազմի ավելի արդար եւ երկարատեւ լուծման հասնելու: Այս խաղաղությունը կարճ է լինելու, հաջորդ սերունդների վրա է բեռը լինելու, այս ձեւով ոչ ոք չի ընդունելու նման լուծում»,-ասաց նա: Անդրադառնալով Արցախում ստեղծված օրհասական վիճակին, Օսկանյանն ասաց, որ այստեղ Հայաստանի իշխանություններն անելիք ունեն, ունենալով միջազգային դատարանի որոշումը Հայաստանը պետք է շատ արագ հայց ներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, պահանջի, խնդրի, որ Լաչինի միջանցքը բացվի՝ համապատասխան ճիշտ դիվանագիտական աշխատանք կատարելով:
18:35 - 22 հուլիսի, 2023
«Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու»․ Վարդան Օսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանին |hetq.am|

«Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու»․ Վարդան Օսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանին |hetq.am|

hetq.am: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում շաբաթ օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ նախատեսված հանդիպմանը փոխել բանակցությունների օրակարգը։  «Դու շուտով հանդիպելու ես Ալիևին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ես շատ կոնկրետ առաջարկ ունեմ քեզ։ Ես կարծում եմ, որ հենց Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու»,- ասել է Օսկանյանը։ Նա առաջարկել է, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անի հետևյալ հայտարարությունը․ «Հակառակ, որ Պրահայում ստորագրել եմ հայտարարություն, որով ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ վկայակոչելով 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, համանայն դեպս, հաշվի առնելով, որ Ալմա-Աթայի այդ հռչակագիրը բազմակողմ, ոչ թե երկկողմ հռչակագիր է, ես կարծում եմ, որ թերևս այդ հռչակագրում տեղ գտած տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել՝ համարելու, որ արդեն Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը»։ Օսկանյանը նշել է, որ Փաշինյանն այս հայտարարությունը կարող է շարունակել՝ ասելով «Համենայն դեպս ես՝ Փաշինյանս, մնում եմ իմ նույն տեսակետին, որ ես պատրաստ եմ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան այնպիսի հունով, որը իրոք հիմք կստեղծի մեր երկու ժողովուրդների միջև արդար և կայուն խաղաղության։ Ուստի ես՝ Փաշինյանս, առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում տեղ գտնի այն փաստը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ»։ Ավելին՝ տեսանյութում
12:27 - 15 հուլիսի, 2023
Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան
 |tert.am|

Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան |tert.am|

tert.am: «Քաղաքացիական պայմագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի երեկվա ուղերձին. «Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ՝ 1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Մեղրիի շրջանը, սակարկության առարկա չէր դարձնի: 2. 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում չէր հասնի նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ համար նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում: 3. 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ չէր քվեարկի, որով բացառվեց ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս: 4. Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չէր թողնի: 5. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում Ադրբեջանին վետոյի իրավունք չէր շնորհի (Մադրիդյան սկզբունքներով): 6. Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն քաղաքականապես չէր զրոյացնի փաստացի այն հիմնավորմամբ, որ ԼՂ ադրբեջանցիները դրան չեն մասնակցել (Մադրիդյան սկզբունքներով): 7. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին քաղաքականապես չէր զրոյացնի (Մադրիդյան սկզբունքներով): 8. Առանց բանակցություններում արդյունք ստանալու 7 շրջանները օկուպացված տարածք չէր անվանի եւ այսպիսով Հայաստանին օկուպանտի պիտակ չէր կպցնի (2001 թվականի մայիսի 8-ին «Ա1+»-ի եթերում)»:
11:31 - 11 հուլիսի, 2023