Հանրապետության որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ
09:11 - 02 դեկտեմբերի, 2019

Հանրապետության որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ

Հանրապետության որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ուշադրություն, հատկապես վարորդներին: Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»,-նշել է Գագիկ Սուրենյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել