aysor.am: Ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկումները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռ շարունակվում են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկումներ են տեղի ունենում քաղաքական թիմի, Երևան քաղաքի տարածքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Երբ քննարկումների փուլն ավարտվի և որոշում կայացվի, քաղաքական խորհրդի որոշման մասին մենք հրապարակային հանդես կգանք։ Իսկ մինչ այդ, տարբեր շահագրգիռ կառույցների, կողմերի վերլուծություններին ու մեկնաբանություններին խնդրում եմ արժանահավատորեն չվերաբերվել, քանի որ ԲՀԿ-ի դիրքորոշման մասին կարող է հայտարարել բացառապես կուսակցությունը»,-նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է այլ կուսակցությունների հետ միասնական թեկնածուով հանդես գան՝ Տոնոյանը պատասխանեց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու»։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունը նախատեսվում է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։
comment.count (0)