ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինն ամիս տևող տոտալ շրջափակումից հետո Ադրբեջանն այսօր անցել է լայնամասշտաբ հարձակման խաղաղ Արցախի նկատմամբ։ Սա իր անմարդկայնության աստիճանով միջազգային հանրության և միջնորդների նկատմամբ աննախադեպ արհամարհանքի դրսևորում է։ Սա մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին։
Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում։
Պետք է շտապ դադարեցնել ռազմական ագրեսիան։ Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն միջնորդների ներգրավմամբ խաղաղ բանակցությունների միջոցով և մեծապես Ռուսաստանի միջնորդությամբ` որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորի։
Հնարավոր չէ կոտրել Արցախի ժողովրդին, և ես վստահ եմ, որ ռուս խաղաղապահները կկատարեն իրենց պատմական առաքելությունը։
comment.count (0)