Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ․ Արցախի ՊՆ
20:03 - 14 հուլիսի, 2023

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ․ Արցախի ՊՆ

Ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմում կորուստներ չկան։ 
 
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել