Իշխանափոխություն Ախուրյանում. ՔՊ-ի թեկնածուն՝ Ախուրյան ԲԿ-ի տնօրենը ընտրվեց համայնքապետ
14:02 - 19 հուլիսի, 2023

Իշխանափոխություն Ախուրյանում. ՔՊ-ի թեկնածուն՝ Ախուրյան ԲԿ-ի տնօրենը ընտրվեց համայնքապետ

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Ախուրյան ԲԿ-ի տնօրեն Զավեն Մանուկյանը: Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանից:

Նշենք, որ Ախուրյան համայնքում տեւական ժամանակ ներքաղաքական լարված դրություն էր։ Ախուրյանում իշխանությունը ձեւավորվել էր «Հաղթանակ» եւ «Ախուրյան» դաշինքների կոալիցիայով: Արծրուն Իգիթյանը 14 ձայն էր ստացել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալբերտ Այվազյանը՝ 13 ձայն։ Իգիթյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն զբաղված է ավագանու անդամեր «փախցնելու» գործով: Համայնքի ավագանու անդամներ՝ Սամսոն Հովհաննիսյանը, Արիստակես Չալոյանը դիմում էին ներկայացրել համայնքապետ Արծրունի Իգիթյանին՝ «Ախուրյան» դաշինքը լքելու մասին: Ավագանու մի անդամ էլ՝ Մանուկ Առաքելյանը, դիմում էր ներկայացրել «Հաղթանակ» դաշինքը լքելու մասին:

Որոշ ժամանակ անց Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա նշել էր, թե հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառն իր առողջական վիճակն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել