Բաքուն մտադիր է առաջիկա տարիներին 150 հազար մարդ բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում
 |azatutyun.am|
18:36 - 21 հուլիսի, 2023

Բաքուն մտադիր է առաջիկա տարիներին 150 հազար մարդ բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում |azatutyun.am|

azatutyun.am: Առաջիկա երեք տարում Բաքուն մտադիր է 150 հազար մարդ բնակեցնել 44-օրյա պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ անցած տարածքներում, այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով լրագրողական համաժողովում։

«Միայն Ղարաբաղի շրջանում մինչև 2026 թվականը նախատեսված է վերադարձնել 140 հազար մարդ։ Հուսով եմ, որ հաջորդ տարի Շուշիի առաջին բնակիչները կհաստատվեն»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի առաջնորդը շեշտել է նաև, որ տարածաշրջանում խաղաղությունը կախված է հիմնականում հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավումից։

Ալիևը համոզմունք է հայտնել, որ մինչև տարեվերջ Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը «իրատեսական է»։

«Եթե Հայաստանը համաձայնի այդ կետին (համաձայնագրի), որտեղ լիովին ձեռնպահ է մնում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, կարծում եմ, որ խաղաղ համաձայնագրի ստորագրումը կարող է իրատեսական է լինել մինչև այս տարվա վերջ»,- ասել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել