Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին
 |armeniasputnik.am|
14:10 - 27 հուլիսի, 2023

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողները չեն մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ պատճառը ծառայողական ծանրաբեռնվածությունն է։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքը կանցկացվի սեպտեմբերի սկզբին Բելառուսում։

Ակտիվ փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին ԱԻՆ-ի Սվետլայա Ռոշչայի համալսարանի մասնաճյուղի բազայի վրա (գյուղ Մինսկի մարզի Բորիսովյան շրջանում): Վարժանքի թեման ճառագայթային վթարի հետևանքների վերացումն է»,- ասված է հաղորդագրությունում:

Վարժանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի թիմերը: Բելառուսի ԱԻՆ-ից նախատեսվում է ներգրավել 60 մարդ, 25 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ մինչև 34 մարդ և 12 միավոր տեխնիկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել