ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրինագծին |armenpress.am|
11:30 - 28 նոյեմբերի, 2019

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրինագծին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Նախատեսվող առաջին փոփոխությունը վերաբերում է մեծածախ առևտրով զբաղվող տնտեսավարողների համար լիցենզավորման պարտավորության ժամկետին, երկրորդը վերաբերում է պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի փոփոխությանը, նախատեսվում է այն ևս մեկ տարով հետաձգել, որպեսզի լիցենզավորման գործընթացն անցնելուց հետո տնտեսավարողները ևս մեկ տարի ժամանակ ունենան պատրաստվելու սույն պատշաճ բաշխման հավաստագրով նախատեսված փոփոխություններն իրականացնել ու անցնցում անցում կկատարեն»,- ասաց Ավանեսյանը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 61 կողմ, 14 դեմ և 10 ձեռնպահ ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել