Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա․ Ալինա Նիկողոսյան
07:17 - 30 հունվարի, 2020

Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա․ Ալինա Նիկողոսյան

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Ժամանակ» թերթը գրել է, թե «Նոր բողոքի ալիք կհասունանա. Մասիս քաղաքի հիվանդանոցը կարող է լուծարվել»:

Տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը և Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա:

Ավելին, կառավարության կողմից հատկացված միջոցներով ներկայումս մշակվում է նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաթեթը: Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն և նման հրապարակում անելուց առաջ «տեղեկությունը» ճշտել ոլորտի լիազոր մարմնից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել