«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Երանոս բնակավայրի «Ակումբ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 1-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան, Ավետիսյան, Աղայան, Ծատուրյան, Աթարբեկյան փողոցների, Ստեփանյան փողոցի թիվ 2-ից 10 առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
comment.count (0)