Պատանիների ԵԱ-ում Հայաստանի 9 մասնակցից 9-ն էլ դուրս են եկել եզրափակիչ. Արայիկ Հարությունյան
10:37 - 29 հուլիսի, 2023

Պատանիների ԵԱ-ում Հայաստանի 9 մասնակցից 9-ն էլ դուրս են եկել եզրափակիչ. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Աշխատանք և արդյունք» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է.

«Ռումինիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչներում Հայաստանի 9 մասնակցից 9-ն էլ, տպավորիչ հաղթանակներ տոնելով իրենց մրցակիցների նկատմամբ, դուրս են եկել եզրափակիչ։

13 քաշային կարգերից 9-ում Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը»:

Հարությունյանը նաև հրապարակել է ապագա օլիմպիական չեմպիոնների լուսանկարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել