aravot.am: «Ունենք որոշում ակտիվանալու գետնի վրա։ Ունենք որոշում, օր մեր ժողովրդին հրավիրելու, այս վճռական փուլը սկսելու։ Օգոստոսի 17-ին՝ Ազատության հրապարակում մենք մտնում ենք վճռական նոր փուլ, և այն, բնականաբար, պիտի ունենա իր տրամաբանական ավարտը»,-Ազատության հրապարակում հայտարարեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը։ Նա հայտնեց՝ իրենք ունեն երկու նպատակ՝ առաջինը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, երկրորդը՝ անցումային, հակաճգնաժամային կառավարության ձևավորումը.
«Այժմ Արցախի և Սյունիքի վիճակը ստիպում է, որ մեր քայլերով հասունացնենք պատմական քայլը։ Պիտի չբացառենք այդ փուլում պայքարի հանգրվանները, և ամեն մի հանգրվանում հնարավոր է և′ մեր քաղաքական խոսույթում տեղի ունենան փոփոխություններ, և′ գետնի վրա պայքարի մեր մարտավարական ընթացքում կարող են տեղի ունենալ փոփոխություններ։ Առաջնահերթորեն պիտի ձերբազատվել գլխավոր պատուհասից՝ Փաշինյան Նիկոլից։ Այսօր համասփյուռ հայ ժողովրդի գլխավոր օրակարգը սա է, մնացած բոլոր օրակարգերը, որոնց ականատես ենք այս օրերին, դրանք բոլորը ոչ մի տեղ չեն հասցնելու»։
Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրենց հիմնական նպատակն է նաև ժողովրդական համախմբումը և թվարկեց, թե ինչ սցենարներով դա կարող է տեղի ունենալ․
«Դա կարող է տեղի ունենալ ժողովրդական ընդվզման, անհնազանդության մեթոդներ կիրառելու միջոցով, բառիս բուն իմաստով հեղափոխության միջոցով, նաև կարող ենք հասնել այդ նպատակին ապստամբության միջոցով, որը ժողովրդի սրբազան իրավունքն է, նաև ժողովրդային ցասման միջոցով։ Թե այս սցենարներից որը տեղի կունենա, որոշողը գործող իշխանություններն ենք․ մենք մեկ է՝ հասնելու ենք մեր նպատակին։ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա երկարաձգումն այդ աթոռին, ամենօրյա նոր պատերազմ է նշանակում։ Նիկոլն ասոցացվում է պատերազմի հետ, բոլորը պիտի հասկանան։ Եթե ուզում ենք պատերազմը հնարավորինս հետաձգել, եթե ուզում ենք՝ առաջիկա պատերազմները զսպվեն մեր կողմից, հայոց պետության կողմից, ուստի դրա նախապայմանն օր առաջ Փաշինյան Նիկոլից ձերբազատվելն է»։
Ավելի մանրամասն՝ aravot.am-ում։
comment.count (0)