ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։
ՀՀ ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հատկապես կարևորելով երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ՆԳ նախարարն անդրադարձել է երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջոցով իրականացվող արդյունավետ համագործակցությանը:
Վահե Ղազարյանը ներկայացրել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները և այդ գործընթացում կարևոր է համարել միջազգային գործընկերների դերը։
Նշվում է, որ Ֆան Յուն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՆԳ նախարարությանը, առավել ամրապնդելու արդեն իսկ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
comment.count (0)