Հրաժարականի դիմոււմ է ներկայացրել Վահե Ղազարյանը
11:26 - 18 նոյեմբերի, 2024

Հրաժարականի դիմոււմ է ներկայացրել Վահե Ղազարյանը

 ՀՀ ՆԳՆ խոսնակը հաստատում է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին լուրը։

Այդ մասին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է Tert.am-ի հետ զրույցում։

Նշենք, որ մամուլում շրջանառվում էին լուրեր ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։ Առավոտյան հայտնի դարձավ, որ ազատման դիմում են գրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել