Պարոն Փաշինյան, ճիշտ նկատեցիք, որ ես ՆԳՆ-ում նոր մարդ չեմ. Արփինե Սարգսյան
 |news.am|
11:28 - 21 նոյեմբերի, 2024

Պարոն Փաշինյան, ճիշտ նկատեցիք, որ ես ՆԳՆ-ում նոր մարդ չեմ. Արփինե Սարգսյան |news.am|

news.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին:

Նա իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հեռացող նախարար Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի և ներդրման համար։

«Պարոն Ղազարյանի դերը ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է և նա, ըստ էության, լինելով ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև ՆԳՆ ձևավորման գործընթացում:

Պարոն Ղազարյանի պաշտոնավարումը ըստ էության համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ, սկսած ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է Կովիդի համավարակի շրջանում, հետո պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը և այս ընթացքում կատարած նրա աշխատանքը, իհարկե բարձր գնահատանքի է արժանի»,-ասաց Փաշինյանը:

Այնուհետեւ նա ներկայացրեց նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասելով. «Նա, ըստ էության, նույնպես ոստիկանության և բարեփոխումների և ՆԳՆ ձևավորման գործում շատ էական ներդրում ունի: Դեռևս արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակներում նա, ըստ էության, բովանդակ աշխատանքում բարեփոխումների շատ մեծ ներդրում և մասնակցություն է ունեցել: Արդեն նախարարության ձևավորման հենց առաջին օրից զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը և այս ընթացքում, իհարկե, այդ պրոցեսի ամենաակտիվ մասնակիցներից է եղել: Մարդ, ով ամբողջությամբ տիրապետում է բովանդակությանը և ըստ էության հույս ունեմ նաև և համոզված եմ և տեսնում եմ ինչ-որ առումով, որ ՆԳՆ-ի, ոստիկանության, փրկարար ծառայության համար այդ բոլոր ծառայությունները հասկանալիորեն և ընդունելիորեն որոշակի պահպանողական են, բայց տիկին Սարգսյանը նաև այս ընթացքում կարողացել է համակարգում դառնալ յուրային և սա նույնպես շատ կարևոր որ գործոն է։

Ուզում եմ հաջողություն մաղթել տիկին Սարգսյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և նաև հույս հայտնել, որ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, ՆԳՆ մյուս ստորաբաժանումները, իհարկե նույն տեմպով և ջերմեռանդությամբ ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացին»:

Վահե Ղազարյանը իր պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց վարչապետին, նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ողջ անձնակազմին:

Արփինե Սարգսյանն էլ իր խոսքում նշեց. «Ինձ համար չափազանց կարևոր է նախարարության հետագա գործունեությունը խարսխել այն բոլոր որդեգրված սկզբունքների վրա, որոնք կառավարությունը ուղենիշ չէ ընդունել դեռևս 2018 թվականից։

Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար, այս կարևոր պաշտոնը ինձ վստահելու համար։ Նախարարության համար, ճիշտ նկատեցիք, որ ես նոր մարդ չեմ, դա թույլ կտա էլ ավելի արդյունավետ կերպով շարունակել գործընկերներիս հետ, պրոֆեսիոնալ թիմի հետ հետագա աշխատանքը, և գումարելով պարոն Ղազարյանի գլխավորությամբ այն զգայածավալ աշխատանքի արդյունքները նոր արդյունքներով ՀՀ-ի համար, ՀՀ քաղաքացու համար նոր նվաճումներ արձանագրել ներքին անվտանգության ոլորտում։

Այս երեք ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն, և հետևապես հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է:

Պետք է նկատենք, որ վերջին շուրջ երկու տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ ՆԳՆ նկատմամբ և հետևողականորեն ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը, իմ գլխավորությամբ, իհարկե, պարոն վարչապետ, ձեր աջակցությամբ, ձեր վստահությամբ, շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել։ Այս վստահությունն էլ ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար»:

Նա նկատեց, որ ՆԳՆ-ն բավական ծանր և մարտահրավերային փուլ է անցել. «Ես վստահ եմ, որ ունենալով ձեր վստահությունը, մենք կշարունակենք թիմի հետ նորանոր նվաճումներ ունենալ։

Շնորհակալությունս պարոն Ղազարյանին, շուտ երկու տարվա արդյունավետ համագործակցության համար: Մենք շարունակելու ենք ամրապնդել այն բոլոր արդյունքները, որոնք համատեղ ենք գրանցել և շարունակելու ենք նվաճել (07:48) նոր արդյունքներ ի շահ Հայաստանի, պահպանելով կառավարության կողմից ողգտված սկզբունքներն ու այդ սկզբունքների հիմքում դրված ոգին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել