«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով։ Տեղեկությունը հայտնում է
խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ վերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես կգա հայտարարությամբ։
«Եթե հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կկազմվի արձանագրություն, որը Ազգային ժողովի նախագահը կստորագրի և կհրապարակի»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Թևանյանը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։
comment.count (0)