«ՔՈ» հիմնադիր Սուրեն Սահակյանի, կուսակցության անդամներ Վահագն Մինասյանի և Հայկ Սահակյանի նկատմամբ արձանագրություն է կազմվել, նրանք ազատ են արձակվել |pastinfo.am|
11:40 - 17 օգոստոսի, 2023

«ՔՈ» հիմնադիր Սուրեն Սահակյանի, կուսակցության անդամներ Վահագն Մինասյանի և Հայկ Սահակյանի նկատմամբ արձանագրություն է կազմվել, նրանք ազատ են արձակվել |pastinfo.am|

pastinfo.am: «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը, կուսակցության անդամներ Վահագն Մինասյանը և Հայկ Սահակյանը ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից։

ՆԳՆ փոխանցմամբ՝ նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն, նրանք արդեն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ Միքայել Նահապետյանը հայտնել էր, որ ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Երևանի Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել