Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունները  |aysor.am|
12:43 - 18 հունիսի, 2019

Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունները |aysor.am|

aysor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց միջնորդությունները՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից։

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հորդորով հանդես էր եկել նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե «վատ է զգում, որ իր կողմից նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք է ձևավորվել»։

Սեդա Սաֆարյանն էլ հայտարարել էր, որ դատավոր Դանիելյանը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ու «ենթարկվել նրա գծած քաղաքական սխեմային»։

Դատախազները ևս միացել էին Սեդա Սաֆարյանի միջնորդությանը՝ կասկած հայտնելով դատավորի անաչառության վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել