Մենք կոշտ դիրքորոշում ունենք մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի ամեն հնարավորության հետ կապված․ Ա․ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու մասին |tert.am|
13:52 - 18 հունիսի, 2019

Մենք կոշտ դիրքորոշում ունենք մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի ամեն հնարավորության հետ կապված․ Ա․ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու մասին |tert.am|

tert.am։ Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինքն այդ հանդիպումից այլ մանրամասների չի տիրապետում։ Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ՌԴ դեսպանը հանդիպում էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Նախկինում նման այլ զրույցներ, կարծես, չեն եղել: Ինքս էլ ՌԴ դեսպանի հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, բազմաթիվ հարցեր քննարկել, խոսել այդ թվում՝ փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին»,- շարունակեց նա:

«Խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի ՀՀ քաղաքական ներկապնակի որևէ առանձին ներկայացուցչի հետ, ո՛չ, քավ լիցի, ամենևին, բոլորը բոլորին կարող են հանդիպել, խոսքն այն մասին է, որ հանդիպում է մի մարդու, որին շատ լուրջ մեղադրանք է առաջադրված:

Կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ այսպիսի հանդիպում, ակնարկ կարող է դիտվել որպես միջամտություն: Ոչ թե դասական քաղաքական գործչի մասին ենք խոսում, այլ մի քիչ այլ, քան դասական քաղաքական գործիչ է, որովհետև շատ լուրջ մեղադրանք կա»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել