ՀՀ-ում սահմանում են սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների գրանցման լիազոր մարմին |armenpress.am|
09:13 - 28 նոյեմբերի, 2019

ՀՀ-ում սահմանում են սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների գրանցման լիազոր մարմին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցին, որով նախատեսվում է սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին:Այս մասին օրենքի նախագիծը նոյեմբերի 28-ին կայացած հանձնաժողովի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Սույն նախագծով նախատեսվում է ընդամենը մեկ հոդվածի փոփոխություն, այն է՝ սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին: Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի, մենք ունենք որոշակի պարտավորություններ մի խումբ ապրանքների, այդ թվում նաև ախտահանիչ նյութերի պետական գրանցման և հսկողության պահանջներ, որոնք չենք կարողանում իրականացնել օրենսդրական բացի պատճառով: Սույն նախագիծն ուղղված է այդ օրենսդրական բացը լրացնելուն և սահմանելուն այն մարմինը, որը հսկողություն պետք է իրականացնի այդ խմբի ապրանքների նկատմամբ»,- ասաց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել