Կառավարությունը բավարարեց մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու 2 հայտեր
07:25 - 28 նոյեմբերի, 2019

Կառավարությունը բավարարեց մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու 2 հայտեր

Կառավարությունը բավարարեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար (ք. Երևան)։

 Արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման ձեռքբերման համար:

 Ներկայումս առկա է 21 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ևս 10-ը՝ 100.000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 975 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 747 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 74.3 մլն դրամ:

Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջը:

Ներմուծվող ապրանքները օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար (ներքնազգեստի արտադրություն) (ք. Գյումրի)։

Արդեն իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար:

Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, որին ներդրումային ծրագրի ընթացքում կավելանա ևս 10-ը՝ 120.000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դրամ, որից 32 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 48 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 77 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 6.2 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել