Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
14:49 - 26 օգոստոսի, 2023

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, իսկ 27-28-ը՝ աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը, 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին՝ առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Oգոստոսի 25-ին կեսօրից հետո, 28-ին, 30-ին երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում՝ հնարավոր է, իսկ 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-27-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Օգոստոսի 25-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել