Արարատ Միրզոյանը Սլովենիայում կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին
15:07 - 27 օգոստոսի, 2023

Արարատ Միրզոյանը Սլովենիայում կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին

Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ 

Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել