factor.am: «Ծեծ չի եղել է, սպանության փորձ են արել։ Եկել սպանում էին, բայց բախտի բերմամբ սաղ ա մնացել»,- Factor TV-ին ահազանգում է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Վարուժան Մարտիրոսյանը՝ նկարագրելով երեկ առավոտյան իր երկու երեխաների հետ տեղի ունեցած միջադեպը։
Մարտիրոսյանի խոսքով՝ ինքն ու Տաթև գյուղի ղեկավար Գոռ Մինասյանը 2018 թվականից հողի խնդրի շուրջ միջադեպ են ունեցել, որն էլ տարիների ընթացքում ավելի էր սրվել.
«6 տարի ա կա խնդիրը։ 2018 թվականի մարտ ամսին իմ տարածքից գաղտնի ձևով տարածք են սեփականաշնորհել, հետո հեղափոխությունը, որ եղել ա, մի տարի ձեն չեն հանել։ 2019 թվականին եկել են իմ տարածքը, որը ես սեփականաշնորհել եմ դեռ 27 տարի առաջ, ու էդ փաստաթղթերն են ցույց տալիս։ Ես նույն պահին դիմել եմ ոստիկանություն ու դատարան, բայց գործը ձգվում ա, էդ տարածքից էլ ձեռ չեն քաշում, հիմա էլ քաղաքական հակառակորդներ ենք, սրա համար էլ սենց բան ա եղել»,- մանրամասնում է Մարտիրոսյանը։
Հոր պատմելով՝ 34-ամյա դուստրը՝ Մարո Մարտիրոսյանը, իր «Նիսսան» մակնիշի մեքենայով գյուղի տարածքում է եղել, երբ Գոռ Մինասյանն իր «Նիվա» մեքենայով սկզբում հարվածել էր հետևից, ապա կողքից, վերջում դիմացի, իջել էր մեքենայից և բացել աղջկա մեքենայի դուռը.
«Ձեռքը գցել, դուռը բացել ա ու խփել աղջկաս դեմքին, հետո երեք հոգով հարձակվել ու սկսել են դաժան ծեծել։ Ծանր վիճակով տեղափոխել ենք «Գորիսի» հիվանդանոց, հետո՝ «Էրեբունի» ԲԿ։ Էնտեղ սպասում էինք բժշկին, մեկ էլ մի արնաշաղախ մարդ բերեցին հիվանդանոց, իմ աչքի դեմով անցան՝ չճանաչեցի, հետո պարզվեց՝ տղես ա։ Իրեն էլ Երևանում էին ծեծել։ Աղջիկս քթի կոտրվածք է ստացել, բացի դրանից՝ ամբողջ մարմինը ցավում է, մի սաղ տեղ չեն թողել, տղաս էլ՝ ոտքի վնասվածք ու մարմնի սալջարդեր ունի»։
Վարուժան Մարտիրոսյանը նշում է, որ դեպքի վայրում տեսախցիկներ են եղել, որոնք կատարվածը ֆիքսել են, բացի դրանից ոստիկանության աշխատակիցներ են մոտեցել, կանխել ավելի ծանր շարունակությունն ու բռնություն գործադրած տղաներին ձերբակալել։ Բացի դրանից, աղջկան ծեծելու դեպքով հայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Factor TV-ն փորձեց կապ հաստատել նաև միջադեպի մասնակից մյուս կողմի հետ, Գոռ Մինասյանի հետ խոսել չկարողացանք։ Փոխարենը, զանգահարեցինք Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանին, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանին։ Նրանց խոսքով, սակայն, իրենք միջադեպից տեղյակ չեն։
Փոխարենը, աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանը, որի խոսքով՝ ինքը Մինասյանի հարազատներից է, մի շարք հանգամանքներ հայտնեց, շեշտելով՝ Մարտիրոսյան ընտանիքը ստում և խեղաթյուրում է իրականությունը, որևէ դաժան ծեծ տեղի չի ունեցել, ավելին մեքենայի ղեկին ոչ թե Գոռ Մինասյանն էլ եղել, այլ նրա ընկերը.
«Մարտիրոսյան ընտանիքը Գոռ Մինասյանից հետ գտնվում էր տարիներ տևող թշնամանքի մեջ և սա շատ լավ առիթ էր, որ սևացնի Գոռի անունը։ Իրականում միջադեպն այսպես էլ եղել. Մարո Մարտիրոսյանը մեքենայով փորձել էր իմ կյանքին վտանգ սպառնացող գործողություն իրականացնել։ Ես դիմել եմ Գոռի ընկերոջը, որն այդ ժամանակ նրա մեքենայով է եղել ճանապարհին, խնդրել եմ հետևի նրան, որովհետև մտածել եմ մի բան է ուզում ձեռնարկի, քանի որ Մարոն վարել է այն մեքենայի հետևից, որում ես էի գտնվում։ Դրանից հետո մեր մեքենան առաջ էր գնացել ու ես չեմ տեսել, թե ինչ էր կատարվել հետո»։
Թևոսյանի խոսքով՝ սուտ էր նաև այն տեղեկությունը, թե Մարոն ծանր վիճակով է տեղափոխվել հիվանդանոց.
«Ես եմ Գորիսի հիվանդանոցի բժշկի հետ խոսել, նա ասել էր՝ նորմալ վիճակում էր գտնվում, կարող է դուրս գրվել, սակայն իր ծնողները ցանկանում են տեղափոխել Երևան։ Բժիշկն էլ ասել էր՝ ու մի խնդիր չեմ տեսնում, կարող եք Ձեր աղջկան որտեղ ուզում եք տեղափոխել, նրանք էլ պնդել են, որ Շտապօգնության մեքենայով տեղափոխեն ու այսպես տարել են «Էրեբունի» ԲԿ»։
Անդրադառնալով Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքին, Թևոսյանը նշեց, որ Գոռ Մինասյանն այդ ժամանակ եղել է Տաթևում և որևէ կապ չունի միջադեպի հետ. «Էս ամեն ինչն արվում էր Գոռին սևացնելու համար։
Էս վերջերս էլ մեկ այլ պիղծ քայլ են կատարել արժանապատվություն ոտնահարող, որն այս վերջերս էլ բացահայտվել։ Սա էլ ամբողջ իրականությունը»։
Մարի Թևոսյանը մեզ հետ զրույցից առաջ քննչական բաժնում հարցաքննվում էր վկայի կարգավիճակով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)