Կապան

Կապան՝ քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Երեւանից 320 կմ հարավ-արեւելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջեւ», նաեւ՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

Դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված 23 քաղաքացիներից 11-ը դուրս է գրվել
 |news.am|

Դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված 23 քաղաքացիներից 11-ը դուրս է գրվել |news.am|

news.am: Սյունիքի մարզի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշխատակիցներին եւ աշակերտներին Կապան տանող ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված եւ Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 23 քաղաքացիներից 11-ը երեկ գիշեր դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից։ «Հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ 7 երեխա եւ 5 մեծահասակ։ Երեխաների վիճակը բավարար է, մեծահասակներինը՝ ծանր»,- նշեցին մարզպետարանից։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Վթարի հետեւանքով մահացել է 1970 թվականին ծնված Թ․Դ․-ն, որը դպրոցի ուսուցիչներից էր։ Վիրավորվել էր 24 քաղաքացի, որոնցից 15-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
13:14 - 11 մարտի, 2023
Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեղեկացել է ավտոբուսի վթարի հետևանքով բուժում ստացողների առողջական վիճակի մասին

Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեղեկացել է ավտոբուսի վթարի հետևանքով բուժում ստացողների առողջական վիճակի մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։ Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար: Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Վթարի հետեւանքով մահացել է 1970 թվականին ծնված Թ․Դ․-ն, որը դպրոցի ուսուցիչներից էր։ Վիրավորվել էր 24 քաղաքացի, որոնցից 15-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
18:52 - 10 մարտի, 2023
Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 14 երեխաների առողջական վիճակը բավարար է, մեծահասակներից 3-ինը՝ ծանր․ ՀՀ ԱՆ

Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 14 երեխաների առողջական վիճակը բավարար է, մեծահասակներից 3-ինը՝ ծանր․ ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար։ Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
17:57 - 10 մարտի, 2023
Ավտոբուսը գետն է ընկել 5 մետր բարձրությունից. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից

Ավտոբուսը գետն է ընկել 5 մետր բարձրությունից. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: ՆԳՆ Փրկարար ծառայությունը մանրմասներ է հայտնել տեղի ունեցած վթարից.  «Մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:  Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:  Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
17:15 - 10 մարտի, 2023
Կապանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել մի շարք չարաշահումներ կատարելու համար․ ՔԿ

Կապանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել մի շարք չարաշահումներ կատարելու համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավար Ա. Հ.-ն, 2012-2018 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, հաստատապես տեղյակ լինելով, որ նույն համայնքի բնակիչներից մեկը, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Քաջարանյան մայրուղու վրա գործող ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա շարունակում է ինքնակամ կառուցել դեռևս 2008-ից սկսված 64 ք. մ շինությունը, որը նրա մահից հետո՝ 2016 թ., շարունակել է որդին, պաշտոնավարման ընթացքում նշված շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չի ձեռնարկել: Բացի այդ, Ա.Հ.-ն ապօրինի կառուցված վերոնշյալ շինությունում անխափան ջրամատակարարումն ապահովելու անձնական դրդումներով, 2017թ. հոկտեմբերի 2-ին կազմել և Կապան համայնքի վերոնշյալ բնակչի որդուն է հանձնել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, թե, իբր, ք. Կապան Քաջարանյան մայրուղու՝ ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա կառույցի օրինականացման գործընթացն ընթացքի մեջ է, որն էլ այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ վերջինս ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն և 21.01.2019թ. տվյալ ընկերության հետ կնքել ջրամատակարարման պայմանագիր: Քննությամբ պարզվել է նաև, որ Կապան համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ հիշյալ համայնքի Բարաբաթում թաղամասի վարչական տարածքում գտնվող հողատարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը պատրաստվում է տեղադրել բջջային հիմնական կայան և վճարել այդ հողակտորն օգտագործելու դիմաց, վճարվելիք գումարները համայնքի բյուջե մուտքագրելու փոխարեն, համաքաղաքացուն օգտակար լինելու և նրա կողմից գումար վաստակելու նպատակով, .2014թ. սեպտեմբերի 30-ին կայացրած որոշմամբ՝ նշված թաղամասում գտնվող, գյուղատնտեսական նշանակության արոտ հանդիսացող, 0,015 հա մակերեսով հողատարածքը տրամադրել է համաքաղաքացուն։ Ապա 2014թ. հոկտեմբերի 6-ին տարեկան 1000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագրով հողամասը հանձնել է վերջինիս: Այնուհետև Ա.Հ.-ն, գիտակցելով, որ նշված հողամասը ենթավարձակալության է տրամադրվելու հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող վերոնշյալ ընկերությանը, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն, չի առարկել ապօրինի ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ: Ավելին, 2014թ. հոկտեմբերի 29-ին նշված քաղաքացու և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության նոր պայմանագիր, որով թույլատրվել է հողամասը երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը՝ առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության։ Ընդ որում, տվյալ պայմանագրի գործողության սկիզբ է նշվել 2014թ. հոկտեմբերի 6-ը: Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով հողակտորը վարձակալվել է անհամեմատ ցածր գնով՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով էական վնաս, մասնավորապես՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 1.316.500 ՀՀ դրամ։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2022թ. դեկտեմբերի 28-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Ա.Հ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից Կապան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել արարքների կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիքը) և 315․2-րդ հոդվածով, որոնք համապատասխանում են գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասին, 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասին, 447-րդ հոդվածի (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) 1-ին մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:38 - 29 դեկտեմբերի, 2022
Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող հատվածում՝ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը․ Միրզոյան |armenpress.am|

Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող հատվածում՝ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այն համարում է երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան: Հոկտեմբերի 21-ին Կապանում հյուպատոսության բացման արարողությանը կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ:  Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը»,- ասաց Միրզոյանը: Նախարարը հատկանշական համարեց, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում Հայաստան և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 –րդ տարում: «Անցած 30  տարիների ընթացքում մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով: Վստահ եմ, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագա  փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար»,-ասաց ԱԳ նախարարը: Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, ավելի կխորանան  և որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության շնորհիվ»,-ասաց ԱԳ նախարարը: Նա վստահություն հայտնեց, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը: «Այն կդառնա երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան»,-ընդգծեց Միրզոյանը: Նա հյուպատոսին շնորհավորեց Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոսի պատասխանատու պաշտոնում նշանակման կապակցությամբ:
16:35 - 21 հոկտեմբերի, 2022
Հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք․ Իրանի գլխավոր հյուպատոսը՝ սահմանների փոփոխության դեպքում ԻԻՀ գործողությունների մասին

Հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք․ Իրանի գլխավոր հյուպատոսը՝ սահմանների փոփոխության դեպքում ԻԻՀ գործողությունների մասին

Հուսով ենք, որ որեւիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում ԻԻՀ կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի։ Այս մասին ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ պատասխանելով հարցին, որ Թեհրանը բարձր մակարդակով հայտարարում է, թե թույլ չի տալու պատմական սահմանների փոփոխություն, որն է լինելու գործողությունը բացի հայտարարություններից։  «Այնպես, ինչպես հարցի մեջ է արծարծվում իրավիճակը, մենք նման իրավիճակ մեր իրականության մեջ չունենք․ մենք իրանցիներս՝ ավելի շատ գործի մարդիկ ենք, քան խոսքի։ Հուսով ենք, որ որեւիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում ԻԻՀ կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի»,- նշել է հյուպատոսը։  Ճշտող հարցին, թե ինչպես է դրսեւորվելու այդ հակազդեցությունը, հյուպատոսը պաստասխանեց, որ որպես դիվանագետ միայն կարող է ասել, որ այդ հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք։
16:11 - 21 հոկտեմբերի, 2022
Իրանը ՀՀ-ի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․Աբդոլլահիան

Իրանը ՀՀ-ի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․Աբդոլլահիան

Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները Կապանում մասնակցում են Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։ Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը Կապանում հայտարարեց․ «Ուրախ եմ, որ Իրանի ԱԳՆ-ի իմ գործընկերների ու Երեւանում դեսպանատան ջանքերով եւ ՀՀ կառավարության աջակցությամբ այսօր Կապաում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ կառավարության որոշումը իրականություն դարձավ։ Հաջողություն եմ մաղթում հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, որը մեր պրոֆեսիոնալ դիվանագետներից է, Կապանում իրենց կարեւոր պարտականությունների ու առաքելությունների իրագործման հարցում»,- ասաց ԱԳ նախարարը։  ԱԳ նախարարի խոսքով՝ ԻԻՀ-ն ՀՀ-ի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ «Կապանում հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ կառավարության որոշումը այն կարեւորության այն դրսեւորումն է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը տալիս են Իրանի ու ՀՀ-ի հազարամյա հարաբերություններին։ ԻԻՀ-ն ՀՀ-ի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմնանները։ Երեւանում Իրանի իմ գործընկերների, ինչպես նաեւ Կապանում հյուպատոսության ջանքերով կաշխատենք , որ 2 երկրիների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները առավել զարգացնենք։ Սյունիքի մարզը հանդիսանում է Հյուսիս-Հարավ միջացքի կարեւագույն հատվածներից մեկը։ Մենք Հայաստանը համարում են Հյուսիս-Հարավ մայրուղում գտնվող կարեւոր երկրներից մեկը, եւ մենք մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այս տարանցիկ ուղին, ինչպես նաեւ ապրանքափոխադրումները եւ ուղեւորափոխադրումները այս ուղով ավելի զարգանան»,- նշեց ԱԳ նախարար Աբդոլլահիանը։ 
16:04 - 21 հոկտեմբերի, 2022
Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս |news.am|

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս |news.am|

news.am: Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։ Այս մասին հարցազրույցում նշեց Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը. Արդյոք Կապանում Իրանի հյուպատոսությունն այսօր կամ վաղը սկսելու է աշխատանքները։Բոլոր աշխատանքներն ավարտվա՞ծ են։ Պարոն Միրզոյանի հրավերով մեր Արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան լավ հնարավորություն էր բացել վերջինիս ներկայությամբ գլխավոր հյուպատոսությունը։ Այսպիսով երկուշաբթի օրվանից գլխավոր հյուպատոսարանը սկսելու է աշխատանքները։ Բայց գործնականորեն այն աշխատանքները կսկսի մյուս շաբաթվանից։ Ինչպե՞ս է հյուպատոսությունը պատրաստվումնպաստել Հայաստանի և Իրանի միջևհարաբերությունների ամրապնդմանը։ Դեռ շաբաթներ առաջ մենք ակտիվ աշխատանքներ ենք տարել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում՝ նախապատրաստվելով այստեղ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Լիահույս եմ, որ հյուպատոսությունը մոտ ապագայում կօգնի զարգացնել մեր պատմական հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, մշակութային, առևտրային, տնտեսական և այլն։ Արդեն կա՞ն մշակված պլաններ կապված  Սյունիքի հետ։ Ինձ մի փոքր ժամանակ է անհրաժեշտ այստեղ մարդկանց, Սյունիքի մարզի պաշտոնյաների հետ ծանոթանալու համար, և դրանից հետո մենք կորոշենք, թե որ ոլորտներում կարող ենք ավելի լավ համագործակցել։ Բայց ակնհայտորեն Կապանումհյուպատոսության բացումը նաև քաղաքականմեսիջ ունի։ Մենք ադրբեջանական զորքերիցընդամենը 2կմ հեռավորության վրա ենքգտնվում։ Սա հաշվի առնելով՝ կցանկանայի լսելձեր մեկնաբանությունը, թե ինչու էհյուպատոսությունը Սյունիքում բացվում հենցայժմ։ Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։ Այսպիսով, ինչպես նշել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, մենք չենք կարող ընդունել տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն։ Արդյոք քաղաքական իրավիճակն էր առաջինպատճառը Սյունիքում հյուպատոսությանբացման համար։ Կարծում եմ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը ցույց է տալիս երկու երկրների ղեկավարների ամուր վճռականությունը։ Այս որոշումը տարիների պատմություն ունի և մենք այժմ ականատես ենք լինում հյուպատոսության բացմանը։ Կցանկանամ լսել Ձեր մեկնաբանությունը՝ որպեսանհատ, Սյունիքի բնակչության մասին, սա Ձեր առաջի՞ն այցն է այստեղ։ Ես հայերին պատկերացնում եմ այնպիսին, ինչպիսին Իրանի հայ քաղաքացիներն են։ Նրանք շատ քաղաքակիրթ և բարեհամբույր մարդիկ են։ Այդպիսին են նաև ձեր երկրի և Կապանի մարդիկ։ Անգամ այն դեպքում, երբ սահմանային լարվածությունն այստեղ չափազանց բարձր է, ևմարդիկ շատ նյարդային են և ապրում են մշտական վախի մթնոլորտո՞ւմ։ Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։   Լուսանկարում՝ Կապան քաղաքը  Իրանի գլխավոր հյուպատոսության բացման օրը 
15:08 - 21 հոկտեմբերի, 2022
Կապանում Իրանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները

Կապանում Իրանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները

Հոկտեմբերի 20-ին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից։  Գոռ Թադևոսյանը շնորհավորելով Մորթեզա Աբեդիին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ՝ վերջինիս է փոխանցել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Հանդիպումը թեև ճանաչողական բնույթ էր կրում, բայց և հիմնական թեման վաղը Կապանում Իրանի հյուպատոսության պաշտոնական բացումն էր և այդ համատեքստում նախապատրաստական ու կազմակերպչական հարցերի քննարկումը։Կողմերը մտքեր են փոխանակել նաև հյուպատոսության բացումից հետո ակնկալվող հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ խոսելով առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության և այլ հարցերի վեաբերյալ։ Գոռ Թադևոսյանը հյուպատոսին է հայտնել, որ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում արդեն իսկ սկսվել է պարսկերենի դասավանդումը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Կապանի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հնարավորությանը։
16:58 - 20 հոկտեմբերի, 2022
Իրանի հյուպատոսության բացումը վկայում է ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին. Միրզոյան

Իրանի հյուպատոսության բացումը վկայում է ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:  Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին է հանձնել հյուպատոսական արտոնագիրը: Այնուհետև ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է հանձնել էկզեկվատուրան: Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակում հայ-իրանական, հատկապես՝ վերջին շրջանի շփումների ակտիվացման կապակցությամբ:  Արարատ Միրզոյանը նշել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Համոզմունք է հայտնվել, որ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտակրթամշակութային բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին:   Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ իրանական կողմից արտահայտվող վճռական ու հստակ դիրքորոշումները:
19:26 - 30 սեպտեմբերի, 2022
Մի քանի ժամ է՝ Կապանի եւ Գորիսի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում

Մի քանի ժամ է՝ Կապանի եւ Գորիսի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում

Մի քանի ժամ է՝ Կապան քաղաքի մոտ գտնվող Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում կրակահերթեր, հրետակոծություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Ժամը 20։00-ի սահմանում Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում  կրակոցների, հրետակոծությունների ձայներ չեն լսվել»,- նշեց մարզպետը։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գորիսի ուղղությամբ մոտ երեք ժամ է՝ կրակոցներ կամ էլ հրետակոծություններ չկան։ «Երկու ժամից ավելի է՝ Գորիսում եմ, կրակոցներ չկան, ամեն ինչ բանակի վերահսկողության տակ է, բանակն իր առաջ դրված խնդիրը կատարում է։ Մարտերը դադարել են, դրա համար էլ իջել ենք դիրքերից, առաջին բանակային կորպուսն իր խնդիրը բարձր մակարդակով կատարում է»,- ասաց Գորիս համայնքի ղեկավարը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 21.00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, եւ թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ուղղությունը զգալիորեն թուլացել է»,- հայտնել էին ՊՆ-ից։
00:34 - 14 սեպտեմբերի, 2022
Կապանում ուժգին պայթյուններ են․ Ալեքսանդր Քանանյան

Կապանում ուժգին պայթյուններ են․ Ալեքսանդր Քանանյան

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որը բնակվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում, Infocom-ի հետ զրույցում րոպեներ առաջ մանրամասնեց, որ հակառակորդը ծանր հարվածներ է հասցնում քաղաքի ուղղությամբ։ Քանանյանի գնահատմամբ՝ պայթյուններն այնքան ուժգին են, որ դրանք, ըստ ամենայնի, անօդաչու թռչող սարքերի հարվածներ են․ «Թեեւ ես մասնագետ չեմ, բայց արցախյան վերջին պատերազմի փորձառությունը թույլ է տալիս այդպես ենթադրել»,- ասաց մեր զրուցակիցը։ «Քանի որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, արդեն գոնե այս պահի գնահատմամբ լիարժեք պատերազմական գործողությունների բնութագրման տակ է ընկնում, հետեւաբար, որչափ էլ անվստահելի եւ մերժելի լինեն պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ լրատվության, այս մի քանի նախադասությունը, որ ասում եմ, պարզապես իրավիճակից անտեղյակ անձի պատուհանից երեւացող նկարագրությունն է, իսկ մնացածի համար սպասենք պաշտոնական աղբյուրների հաղորդագրությունների»,- հարկ համարեց նշել մեր զրուցակիցը։ Նա մանրամասնեց, որ մոտավորապես վերջին կես ժամվա ընթացքում անընդհատ ուժգին պայթյունների ձայներ են լսվել․ «Քանի որ ես Կապանի արվարձանում եմ բնակվում, բարձրադիր Խուստուփի լանջերին, այսեղից նկատելի է, որ գոնե մեկ թիրախի ուղղությամբ արդեն տասից ավելի հարված է եղել, ընդ որում՝ շատ ուժգին հարված»,- ասաց Քանանյանը՝ նշելով, որ ավելի հեռու տեղերից նույնպես պարբերաբար որոտացող պայթյունների ձայներ են գալիս։ Մեր զրույցի պահին էլ, ինչպես նշեց Քանանյանը, պայթյունների ձայները լսվում էին․ «Հենց էս պահին նորից ուժգին հարված եղավ, իմ տան պատուհանից տեսնում եմ»,- ասաց նա, եւ, եզրափակելով խոսակցությունը, նշեց․ «Բարի գալուստ խաղաղության դարաշրջան»։
01:43 - 13 սեպտեմբերի, 2022