Լաչինի միջանցքից առևանգված երեք անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
13:55 - 30 օգոստոսի, 2023

Լաչինի միջանցքից առևանգված երեք անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
 
Հիշեցնենք՝ մեկ օրում երեք հայ երիտասարդի են առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից:  Նրանք երեքն էլ ուսանողներ են և Երևան էին գալիս` ուսումը շարունակելու:

Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին ուղևորվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել