ՀՀ–ն լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված
12:15 - 19 հունվարի, 2025

ՀՀ–ն լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց  նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի Հանրապետության կողմից։

«Միաժամանակ, շարունակում են ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ․ դեկտեմբերի 7-ի և 2022թ․ հոկտեմբերի 12-ի որոշումները, որոնցով Դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը ապահովելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

ՄԻՀՆ գրասենյակից հայտնում են նաև, որ հետեւում են այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։

«Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»,- ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել