Կա բավարար էներգիա փոփոխությունների հասնելու համար․մոտ ապագայում բոլոր թերահավատները կտեսնեն դա․ Հայկ Մամիջանյան |news.am|
21:39 - 02 սեպտեմբերի, 2023

Կա բավարար էներգիա փոփոխությունների հասնելու համար․մոտ ապագայում բոլոր թերահավատները կտեսնեն դա․ Հայկ Մամիջանյան |news.am|

news.am: Ըստ բոլոր հարցումների՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսը անհնար է  համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Այստեղ հավաքվածները միայն փոքր մասն են մեր այն հայրենակիցների, որոնք այդ կարծիքին են: Ինչ վերաբերում է ակնկալիքներին. Եթե մենք ուզում ենք շարունակել ունենալ Հայաստանի զինանշանով անձնագիր, եթե ուզում ենք հետագայում մեր զավակներին օրորոցայինը երգել հայերենով, այլ ոչ թե մուղամի տեսքով, եթե ուզում ենք՝  հայերենով ուսանեն մեր երեխաները դպրոցներում, ապա այս իշխանությունների հեռացումն այլընտրանք չունի:

Ես կասկած անգամ չունեմ, որ մոտ ժամանակներս մեր բոլոր քույրերն ու եղբայրները ոչ թե ականատես, այլ մասնակից ու իրագործող կլինեն  Հայաստանում վճռական գործողությունների, որոնք կբերեն արմատական փոփոխությունների»,-ասաց նա:Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին, Մամիջանյանն ասաց. «Ես կասկած անգամ չունեմ, որ Արցախում այս պահին ձեւավորվող իշխանությունները տեր կլինեն ինքնորոշման իրավունքի իրացմանը եւ մեր վիրական պայքարի դրսեւորումենրին ու հաղթանակ ավարտին:

Ես կասկած անգամ չունեմ, որ պարոն Շահրամանյանը, պարոն Իշխանյանը, Արցախի մեր մյուս գործընկերները լսելի կդարձնեն Արցախի քաղաքացիների ձայնը աշխարհին, եւ որ ոչ պակաս կարեւոր է, այստեղ հրապարակում 7 շերտ ոստիկանների զինապատ դռների եւ զրահաբաճկոնների հետեւում պախկված այսպես կոչված իշխանություններին»:

Հարցին, թե ինչու իր նշած բնակչության 90 տոկոսը ներկա չէ հրապարակում, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Ես կասկած չունեմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը համարում է, որ մենք պետք է ունենանք պետություն, Արցախը պետք է շարունակի գոյություն ունենալ, զարգանալ ու հզորանալ»: Նա նաեւ հայտարարեց, որ կա բավարար էներգիա փոփոխությունների հասնելու համար եւ մոտ ապագայում դա բոլոր թերահավատները կտեսնեն: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել