Դատախազությունը ուսումնասիրում է ՔՊ երթերին գումարով մասնակցելու վերաբերյալ հրապարակումը
 |factor.am|
16:31 - 04 սեպտեմբերի, 2023

Դատախազությունը ուսումնասիրում է ՔՊ երթերին գումարով մասնակցելու վերաբերյալ հրապարակումը |factor.am|

factor.am: ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակումը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավին քայլելու համար 1000 դրամով մասնակիցների է հավաքագրում։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։

Դիտորդական առաքելությունից նաև պնդում են, թե նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր կան, սակայն անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով հրապարակվում են դրանց մի մասը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել