Շտապօգնության աշխատողների աշխատավարձը չի բարձրանա․Թորոսյան |panarmenian.net|
10:22 - 01 նոյեմբերի, 2019

Շտապօգնության աշխատողների աշխատավարձը չի բարձրանա․Թորոսյան |panarmenian.net|

panarmenian.net: Շտապօգնության բրիգադների բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Այս մասին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Աշխատավարձի բարձրացում այս պահի դրությամբ չի եղել ու չի նախատեսվում, սակայն եղել է աշխատանքային պայմանների բարելավում՝ ապահովագրություն է տրամադրվել, աշխատանքային ծանրաբեռնվածության իջեցում է տեղի ունեցել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ շտապօգնության բրիգադներում աշխատավարձը կախված է՝ ինչքան հերթապահությունների քանակից և անձի մասով դժվար է ասել:

Նախարարը, արձագանքելով դիտարկմանը, թե աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է, որ շտապօգնության բժիշկները հիվանդի «ձեռքին չնայեն», ասել է, թե հիմա ավելի քիչ են նայում:

Թորոսյանը նշել է, որ ինքը կողմ է աշխատավարձերի բարձրացմանը, բայց հրատապ էր կանչերի սպասարկման խնդիրը, քանի որ մեքենաները պարզապես չէին հերիքում, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում:

«Հիմա նման պատկեր չկա: Թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի բոլոր այն կետերում որտեղ իրապես անհրաժեշտ էր շտապօգնության բրիգադների ավելացում, մենք ավելացրել ենք, և հիմա հազվադեպ են դեպքերը, երբ ասում են՝ շտապօգնությունը կանչի մեջ էր, նորը կանչել չկարողացանք»,- ասել է Թորոսյանը՝ նշելով, որ Երևանում և մարզերում ընդհանուր 30 մեքենա է ավելացվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել