tert.am: Ղազախստանում հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ 5 օրվա ընթացքում շուրջ 4000 մարդ է բերման ենթարկվել: Ինչպես գրում է novayagazeta.ru-ն, այս մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը:
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածներից 677-ը կալանքի տակ են առնվել, 305-ը տուգանվել են, իսկ մնացածն ազատ են արձակվել:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքներում ցույցերի ժամանակ ոստիկանության ավելի քան 300 աշխատակից մարմնական վնասվածքներ է ստացել, նրանցից 6-ը հիվանդանոցում են:
comment.count (0)