ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը. ԱԳՆ
22:30 - 08 սեպտեմբերի, 2023

ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: Այս մասին ասված է Հհ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Ըստ այդմ` ամբողջովին կեղծ են Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները ՀՀ կողմից ցանկացած հնարավոր սադրանքի մասին։ ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որևէ մտադրություն չունի, ճիշտ հակառակը՝ շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեսէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար:

Հրավիրում ենք տարածաշրջանի կայունությամբ շահագրգռված բոլոր գործընկերների ուշադրությունը, որ ՀՀ-ն պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները»,- հայտնում են ԱԳՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել