Ալիևը Լեռնային Ղարաբաղում է
 |azatutyun.am|
13:18 - 20 սեպտեմբերի, 2024

Ալիևը Լեռնային Ղարաբաղում է |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Ստեփանակերտ, մասնակցել հիմնանորոգումից հետո համալսարանի բացմանը։

Ալիևը հանդիպել է համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, նաև ներկա է եղել ուսանողական հանրակացարանի բացմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևի՝ այս տարվա սեպտեմբերի 18-ի հրամանագրով, սեպտեմբերի 20-ը նշվում է, որպես Ստեփանակերտի, Խոջալուի, Հադրութի և Մարտակերտի օր։

Ալիևը երեկ էլ Շուշիում էր՝ մասնակցելու Դրոշի հրապարակի բացմանը։ Իսկ Աղդամում «ծանոթացել է Քենգերլի գյուղում ընթացող շինարարությանը»։

Աղդամ մեկնելուց առաջ Ալիևը հրամանագիր էր ստորագրել սեպտեմբերի 20-ը «պետական ինքնիշխանության օր» հռչակելու մասին։

Սեպտեմբերի 19-ին լրացավ Արցախի հայաթափման մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել