Իրանի ԶՈւ բարձրաստիճան սպաներն այցելել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն
 |factor.am|
16:54 - 19 սեպտեմբերի, 2024

Իրանի ԶՈւ բարձրաստիճան սպաներն այցելել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն |factor.am|

factor.am: Իրանի ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ այցելել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի դեսպանատունը X-ում գրառմամբ։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան սպաները քաղաքավարական այց են կատարել Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանություն։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության հարցերի շուրջ»,- ասվում է գրառման մեջ։

Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ Բաքվի և Թեհրանի միջև բանակցությունների արդյունքում 2024 թվականի հուլիսի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը նոր հասցեով։

2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ էր զոհվել, երկուսը՝ վիրավորվել։  Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» էր որակել։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, որից հետո դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել