ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հայտարարությունները որևէ հիմք չունեն. Հաջիզադե
 |1lurer.am|
12:18 - 20 սեպտեմբերի, 2024

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հայտարարությունները որևէ հիմք չունեն. Հաջիզադե |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած լսումների ժամանակ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին հնչած պնդումները որևէ հիմք չունեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

«Մենք խստորեն դատապարտում ենք նման հայտարարությունները»,- ասել է Հաջիզադեն:

Նա ԱՄՆ կառավարության մարմիններին մեղադրել է իբր թե «աշխարհագրական անվանումների միջազգային ստանդարտացման սկզբունքների և ընթացակարգերի խախտման համար»:

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են անցկացվել՝ նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Լսումների ընթացքում փաստեր են ներկայացվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել